Որոտանում դեպի այգիներ տանող այլընտրանքային ճանապարհ է կառուցվում

Spread the love

Սահմանամերձ դարձած Որոտան բնակավայրում այգիներ հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել նոր ճանապարհ կառուցել, որպեսզի բնակիչները իրենց վարելահողին հասնեն անվտանգ ճանապարհով։ Խնդիրը համայնքի ղեկավարին էին ներկայացրել բնակավայրի բնակիչները․ կարճ ժամանակ անց, ընթացք է տրվել։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ Աշխատանքների ավարտին շուրջ 100 տնտեսություն հնարավորություն կունենա անվտանգ ճանապարհով հասնել դեպի այգիներ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2721822491463181&id=100009063695182