Խաղաղությունը չեն մուրում, դրան պատրաստվում են

Spread the love

Ադրբեջանի բռնապետն այսօր պատասխանել է իր հայաստանյան կոլեգաներից մեկի այն հարցին, թե ինչն է խանգարում մեզ լինել ավելի կառուցողական։Մինչ մեր իշխանությունները ժողովրդին պատրաստում են խաղաղության, նա՝ Ալիևը, հպարտ ճեմելով մեր զոհված տղաների սաղավարտներով պատված այգում՝ հստակ ցույց տվեց, թե որտեղից է սկիզբ առնում և շարունակվում սնվել ազգամիջյան ատելությունը։Մեզանից խաղաղասեր ժողովուրդ չկա, հավատացեք, բայց խաղաղությունը չեն մուրում, դրան պատրաստվում են՝ զինելով և կատարելագործելով բանակը, ստեղծելով նպաստավոր քաղաքական միջավայր։ Այս իշխանությունների կողմից քարոզվող խաղաղությունը մեզ համար ո՛չ հնարավորություն է, ո՛չ պատմական շանս, ինչպես ոմանք են պնդում։ Դա կարող է մեր ազգային խայտառակությունը դառնալ։

https://www.facebook.com/annagrigoryanpage/posts/753708958667782