Ղարաբաղում 19-ամյա զինվոր է սպանվել

Spread the love
Ղարաբաղում 19-ամյա զինվոր է սպանվել

Ապրիլի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել է 19-ամյա (1994թ. ծնված) Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

haynews.am

ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում, միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հեղինակ:
«Փաստինֆո»