Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել

Spread the love

1) Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի: Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել:2) Խորհրդային միությունում տեղի ունեցածը եղել է ոչ թե երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների որոշում, այլ մեկ ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջև սահմանների վարչական բնույթի բաժանում: Խորհրդային քարտեզները միայն այդ մասին են:Ի դեպ, ինչո՞ւ1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում:3) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացը վարչատարածքային բաժանման հետ կապել չի կարելի: Այդ երևույթները միանգամայն տարբեր են:4) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող: Սա է պահանջում ՀՀ քաղաքացիների, ՀՀ բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը:5) Ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո և ադրբեջանական բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում:6) Պետական սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը կամ առաջացնել պետության քաղաքացու իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ կյանքի ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու և այլ իրավունքներ:Այս կետերը ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորող հիմնական գործոններից են:Արման ԹաթոյանՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան

🇬🇧

1) Justifying Azerbaijani deployments in the vicinity of Syunik and Gegharkunig provinces and on the Syunik roads by a reliance upon Soviet Armenia or Azerbaijan borders of the 1970s, 1980s, 1940s (for example, 1975-1976, 1985, 1942), or other maps and GPS data is impermissible.As sovereign states, there has never been a demarcation or delimitation between Armenia and Azerbaijan, and furthermore no international document on this matters has been signed.2) What happened in the Soviet Union was not determination of state borders between two sovereign states, Armenia and Azerbaijan, but administrative division of borders between two subjects within one sovereign state — the USSR. Soviet maps are just that. Case in point is why the 1920s maps are not referenced in connection with the border process these days.3) The process of determining the state borders of the Republic of Armenia cannot be cross-referenced with the administrative-territorial division. These are phenomena which are completely different from one another;4) The borders and maps of the First Republic of Armenia cannot be ignored in the process of determining state borders of the Republic of Armenia today. This requires the imperative of a real guarantee of the rights of citizens, population of the Republic of Armenia;5) Today’s deployments by Azerbaijan have been carried out in gross and massive violations of international, including human rights standards, under the real threat of war and use of force and in the context of Azerbaijani open genocidal policy;6) The process of determining state borders may not undermine normal life of border population or cause rights and legitimate interests of the citizen of the state, including the right to life and physical safety, the safe living of children, the cultivation of one’s own land, and the full enjoyment of water resources, pastures and grasslands;These points are among the key factors guaranteeing rights and normal life of RA citizens and its border population.Arman TatoyanThe Human Rights Defender of Armenia