Աղվան Մկրտչյանն ու Հրայր Մկոյանը տեղափոխվել են «Գանձասար»

Spread the love
Աղվան Մկրտչյանն ու Հրայր Մկոյանը տեղափոխվել են «Գանձասար»

Փորձառու ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանն ու Աղվան Մկրտչյանը տեղափոխվել են Կապանի «Գանձասար», հայտնում է «Ֆուտբոլ պլյուսը»:

Երկու ֆուտբոլիստների հետ էլ մեկ տարվա պայմանագիր է ստորագրվել:

Նշվում է նաև, որ հուլիսի 18-ին «Գանձասարին» կմիանան և թիմում փորձաշրջան կանցնեն երկու ֆրանսիահայ ֆուտբոլիստներ:

totalfootball.am