Իրինա Սկազինա. «Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ նշանակություն ունի»

Spread the love
Իրինա Սկազինա. «Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ նշանակություն ունի»

Ուկրաինացի վաստակավոր երգչուհի, հասարակական գործիչ Իրինա Սկազինան հայտնել է իր կարծիքը Հայոց ցեզասպանության մասին: «Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ աշխարհի համար, որպեսզի պատմության մեջ նմանօրինակ դեպքերից հնարավոր լինի խուսափել»:

Analitika.at.ua-ին տված հարցազրույցի ժամանակ երգչուհին նշել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի հետեւանքով զոհվել է մոտ երկու միլիոն հայ, կազմակերպվել եւ իրականացվել է երիտթուրքական կառավարության կողմից:

Ցեղասպանության ակտեր են նաեւ Սումգայիթում եւ Բաքվում հայերի զանգվածային սպանությունները, ծեծը եւ բռնաբարությունները, որ իրականացրել են շովինիստների հանցախմբերն` Ադրբեջանի կառավարության եւ իրավապահ մարմինների թողտվությամբ: Ուստի այդ ակտերի կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն որպես միջազգային հանցագործներ:

Վաստակավոր արտիստուհին նշել է նաև,որ երկու դեպքում էլ հայերի ցեղասպանությունն իրականացվել է ի պատասխան ինքնորոշման ձգտող հայերի` Աստծո պարգևած տարածքում իրավունքները վերականգնելու եւ հայրենիքը վերամիավորելու փորձերի

evrazesnews.ru