Լուրեր 01.07.2013թ

Spread the love

Հունիսի 29-ին Սյունյաց թեմի փոխառաջնորդ Տեր Մակար վարդապետ Հակոբյանն ու Էջմիածնի Մայր Աթոռից հրավիրված սրբազան հայրը օծեցին Քաջարանի սուրբ Հակոբ Մծնբա եկեղեցին։ Եկեղեցու վերականգնմանը ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել ԶՊՄԿ-ի տնօրենն ու Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը։

Հունիսի 29ը անհայտ ճակատագրով ազատամարտիկի օրն է։ Ավանդույթի համաձայն Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում անհայտ կորած ազատամարտիկների հուշաքարի մոտ ծաղիկներ դրվեցին։ Հարազատներից շատերը շուրջ երկու տասնամյակ չեն կորցնում հավատը։

Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպել են «Մենք» երիտասարդական խմբի անդամները։ Վերջիններս հանդես են եկել կոնկրետ առաջարկով՝ համայնքային ենթակայության որևէ անկյուն բարեկարգել, կանաչապատել և դարձնել այն երիտասարդական անկյուն։ Առաջարկը ընդւոնվել է համայնքի ղեկավարի կողմից։

Տարբեր տարիքի 60 մարզիկներ անցած շաբաթ օրը մասնակցեցին մուայ թայ բոքսինգի հերթական առաջնությանը։Մեկից երրորդ հորիզոնականները զբաղեցրածները արժանացան մեդալների ու պատվոգրերի իսկ լավագույները հնարավորթյուն ստացան մասնակցել օգոստոսի 10-ին Վրաստանում կայանալիք առաջնությանը։

Շարունակվում է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսի դեմ ծավալվող «Երկրորդ հեղափոխությունը»; Ողբերգություն Արիզոնայում. 19 հրշեջներ զոհվել են կրակի դեմ մարտնչելիս։