Վերելակից օգտվելը թանկ հաճույք է մնում

Spread the love
Վերելակից  օգտվելը  թանկ  հաճույք  է  մնում

Կապանի վերելակները շարունակ նորոգվում են շարունակ էլ փչանում։ Տարիներ ի վեր մարդիկ օգտվում են անգամ չենթադրելով, որ դրանք նույնիսկ երբևէ տեխզնման չեն ենթարկվել։ Մ. Հարությունյան 14 շենքի առաջին մուտքի վերելակի խափանումից բարեբախտաբար ոչ ոք չտուժեց ։ Այժմ քաղաքապետարանը վերելակների խնդիրների լուծման տարբերակ է գտել։ Եռակողմ պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի, համատիրության և «Վերելակ» արտադրական կոոպերատիվի միջև։
157 -ից 9 վերելակներ տեխզննման են ենթարկվել և շահագործվում են։ Մյուսները սպասում են իրնեց հերթին։,
Եռակողմ պայմանագրի համաձայն 1 վերելակի սպասարկման արժեքը կազմելու է 10հազ. դրամ։ Վերելակային տնտեսությունը օրենքի դաշտում է գործելու։ Այլևս անհատների կողմից գումարներ չեն հավաքվելու։ Ընթացիկ նորոգմամաբ զբաղվելու է «Վերելակ» արտադարական կոոպերատիվը։

7մլն դրամ է համայքնի բյուջեից ծախսվել 9 վերելակների ընթացիկ և հիմնանորոգման համար։ Դրա մեջ են մտնում նաև Կապան ԲՀ-ի և անհատ հովանավորի միջոցները։

Իսկ խափանման դեպքում վերելակի ներսում փակցված համարներով բնակիչները կարող են զանգահարել։ Մնում է հուսալ,որ քաղաքապետարանի այս նախաձեռնությունը շարունակական կլինի ու Կապանում վերելակից օգտվելը թանկ հաճույք չի համարվի։

Հերմինե Միքայելյան