Լուչեսկուն մտածում է Մխիթարյանի հնարավոր հեռացումը «Շախտյորից» լրացնելու ուղղությամբ

Spread the love
Լուչեսկուն մտածում է Մխիթարյանի հնարավոր հեռացումը «Շախտյորից» լրացնելու ուղղությամբ

Դոնեցկի «Շախտյորի» ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուն խոստովանել է, որ մտածում է ակումբից՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի հնարավոր հեռացումը լրացնելու ուղղությամբ:
«Ստիպված ենք մտածել նաև Մխիթարյանի մասին. նա կարող է հեռանալ: Կա թիմ, որը նրա համար հրաժարագին է վճարում: Ի՞նչ կարող ենք անել: Թերևս, միայն փոխարինող փնտրել», — հայտարարել է նա ռումինական ProSport կայքին:
Անգլիական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, Մխիթարյանը հետաքրքրում է «Լիվերփուլին», որը «հանքագործներին» Հայաստանի հավաքականի լիդերի համար պատրաստ է վճարել 20 մլն. ֆունտ ստերլինգ:
Մխիթարյանն Ուկրաինայի չեմպիոնատների արդյունավետության ռեկորդ է սահմանել, Ուկրաինայի չեմպիոնատում 25 գոլ խփելով: Նախկինում Ուկրաինայի չեմպիոնատների արդյունավետության ռեկորդը պատկանում էր միաժամանակ երկու ֆուտբոլիստի՝ Սերգեյ Ռեբրովին և Մակսիմ Շացկիխին, որոնք 1997/1988 և 2002/2003 մրցաշրջաններում 22-ական գոլ էին խփել Կիևի «Դինամոյի» օգտին:

HAYINFO