Ծնողները հուսով են, որ 2 տարի իրենց որդիները ապահով ձեռքերում կլինեն

Spread the love
Ծնողները  հուսով  են,  որ 2  տարի  իրենց   որդիները  ապահով  ձեռքերում  կլինեն

Կապանի զինկոմիսարիատի բակը ասօր վաղ առավոտից մարդաշատ էր։ Մեկնարել է Գարնանային զորակոչը ։ 20 պատանիներ Զինկոմիսարիատի բակում կանգնած սպասում էին հրահանգներին։ Նրանց մի մասը ԲՈՒՀ -ը ավարտած է ծառայության մեկնում, իսկ մյուսներներն էլ դեռ մի քանի օր առաջ էին մասնակցել միասնական քննություններին։ Ի դեպ այս տարի գարնանային զորակոչը հենց այս պատճառով էր հետաձգվել։

Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը տղաներին խորհուրդ տվեց հատկապես զգույշ և զգոն լինել, հիշել սեփական անվտանգության ու կարգապահության մասին ։ Դրանցից մեկն էլ վերաբերում էր բջջային հեռախոսներ չօգտվելուն։ «Յուրաքանչյուր զինվորի մոր ցանկությունը այս 2 տարիների ընթացքում որդու անփորձանք ծառայությունն է ու վերադարձը տուն»,ասում է Լեոնիդ Գրիգորյանը։

Զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեցին նաև մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Նորակոչիկներից շատերի հայրերը իրենց մարտական ուղին են կերտել Արցախյան պատերազմում և հիմա էլ նրանց որդիներին են ծառայության մեկնում։ Վերա Մարությանը 3 որդի է մեծացրել։ Այսօր նա առաջին անգամ էր զինկոմիսարիատի բակից տղային բանակ ճանապարհում։ Հուսով է , որ 2 տարիների ընթացքում որդին ապահով ձեռքերում է լինելու։

Այսօրվա 20 նորակոչիկները բարձր տրամադրությամբ նստեցին ավտոբուս ու ամենակարևորը ինքնավստահությունը նրանց դեմքերից անպակաս էր։ Միայն թե ճանապարհող մայրերը,տատիկներն ու քույրերը այդպես էլ չկարողացան զսպել արցունքները։ Ավանդույթի համաձայն ավտոբուսը շարժվելուց հետո լուսամուտներից անմիջապես ջրեր սկսվեցին թափվել։ Սովորություն է, այդպես են բարի ծառայություն մաղթում։

Հերմինե Միքայելայն