Ճապոնական ռեստորաններից մեկում կապիկները մատուցող են աշխատում

Spread the love
Ճապոնական ռեստորաններից մեկում կապիկները մատուցող են աշխատում

Տոկիոյի Կայբուկի կոչվող ռեստորանը հաճախորդներին գրավում է ոչ թե յուրահատուկ համեղ ուտելիքներով և առանձնակատուկ ճաշացանկով, այլ իր նոր աշխատակիցներով:

Ռեստորանի ճաշացանկը ոչնչով չի տարբերվում Տոկիոյի մյուս ռեստորաններից, իսկ ահա մատուցողները իսկապես որ առանձնահատուկ են այստեղ:
16-ամյա Յատ-Չան և փոքրիկ Ֆուկու- Չան կապիկների զույգը աշխատում են այստեղ մատուցողներ: Նրանք աշխատում են մյուս մատուցողներին հավասար: Նրանք հագնում են համազգեստ`ինչպես բոլոր մատուցողները:

Ռեստորանի սեփականատեր Կաոուրո Օցուկան ասում է, որ կապիկներին` որպես մատուցող աշխատեցնելու միտքը իր մոտ առաջացավ այն ժամանակ, երբ իր սիրելի Յատ-Չանը սկսեց կրկնել իր շարժումները: Նա բերում էր խմիչքներ և սրբիչներ ու տալիս հաճախորդներին:
Յատ-Չանի կրտսեր ընկերուհին այդ ամենը սովորեց Յատից: Հաճախորդները ասում են, որ կապիկները լավ են հասկանում մարդկային լեզուն և չեն շփոթում պատվերներն ու խմիչքների անունները:

Համաձայն կենդանիների մասին օրենքի`կապիկները կարող են աշխատել օրական 2-3 ժամ:
Ռեստորանի սեփականատերը հայտարարում է, որ ինքը պատրաստվում է համալրել կապիկ մատուցողների թիվը ևս 3-ով:

http://vemard.com/