ՍՏԱՎԱՆԳԵՐԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐ. ԱՐՈՆՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ 5-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ

Spread the love
ՍՏԱՎԱՆԳԵՐԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐ. ԱՐՈՆՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ 5-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ

Նորվեգիայում ավարտին մոտեցավ Ստավանգերի գերմրցաշարը, որին մասնակցում էր նաև հայ շախմատիստ Լևոն Արոնյանը:

Լևոնը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդն ու Պյոտր Սվիդլերը վաստակել էին նույն՝ 5-ական միավոր, սակայն լրացուցիչ տվյալներով, հնդիկ շախմատիստը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Սվիդլերը 6-րդն է:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող Սերգեյ Կարյակինը, ով վաստակեց 6 միավոր:

Ստորև ներկայանցում ենք Ստավանգերի գերմրցաշարի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը.

1. Սերգեյ Կարյակին – 6.5 միավոր
2. Մագնուս Կարլսեն – 5.5 միավոր
3. Հիկարու Նակամուրա – 5.5 միավոր
4. Վիշվանաթան Անանդ – 5 միավոր
5. Լևոն Արոնյան – 5 միավոր
6. Պյոտր Սվիդլեր – 5 միավոր
7. Վան Հաո – 4.5 միավոր
8. Վեսելին Տոպալով – 4 միավոր
9. Թեյմուր Ռաջաբով – 3 միավոր
10. Լյուդվիգ Համեր – 1.5 միավոր

http://www.armsport.am/