ՍՊԱՐՏԱԿԸ ՀԱՂԹԵՑ. ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՎԱՍՏԱԿԵՑ 11 ՄԵՏՐԱՆՈՑ

Spread the love
ՍՊԱՐՏԱԿԸ ՀԱՂԹԵՑ. ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՎԱՍՏԱԿԵՑ 11 ՄԵՏՐԱՆՈՑ

Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվեց «Կրասնոդարին»:

Հյուրերի պահեստայինների թվում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 54-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման:

71-րդ րոպեին հայ հարձակվողը վաստակեց 11 մետրանոց, սակայն Կոմբարովը չկարողացավ անվրեպ իրացնել տուգանայինը:

Այնուամենայնիվ, 3 րոպե անց հյուրերին հաջողվեց Յակովլևի շնորհիվ բացել հաշիվը:

«Սպարտակը» 48 միավորով դուրս եկավ 4-րդ հորիզոնական:

http://www.armsport.am/