Արատես գյուղը ազատագրեցին Հովիկ Օհանյանից

Թեհմինե Ենոքյան
Արատես գյուղը ազատագրեցին Հովիկ Օհանյանից
Եղեգիս խոշորացված համայնքի մեջ մտնող Արատես գյուղն ազատագրվեց գեներալ Հովիկ Օհանյանից։
Տեղացիները տեսանյութում բացահայտում են, որ գեներալը 20 տարի շարունակ թույլ չի տվել գյուղից որևէ մեկին այդ տարածքում խոտհունձ կատարել։ Ոստիկանների ուղեկցությամբ շատինցիները և հարակից այլ գյուղերի բնակիչներ ավտոերթ են իրականացրել դեպի Արատես՝ ցուցադրելով լքված տները և չվերաբնակեցված գյուղը։

Շատին գյուղից Տիգրան Եղոյանը տեսանյութում ԱԱԾ Ռազմական ոստիկանության և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդիր վրա։ Գյուղի տարածքում կան ռազմական կամուրջ, ՀԷԿ, չմշակված այգիներ և չվերաբնակեցված տներ։ Եղեգիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Նորայր Մարտիրոսյանը մատնացույց է անում լքված եկեղեցին ու վնասված խաչքարերը և մշակույթի նախարարության ուշադրությունը հրավիրում խնդրի վրա։