Էնտերովիրուսներն ակտիվացել են, առավել ուշադիր հետևեք երեխայի հիգիենային

Spread the love

Էնտերովիրուսներն ակտիվացել են, առավել ուշադիր հետևեք երեխայի հիգիենային
Վերջին շրջանում հանրապետությունում էնտերովիրուսներն ակտիվացել են։ Մայրիկներն անհանգստացած են․ երեխաներից շատերն այս օրերին տարօրինակ ցանով են պատված, եղանակային շոգ օրերին էլ փոքրիկները կրկնակի են տառապում՝ 39-40 աստիճան ջերմությունից, որը իջեցնելը, պարզվում է այս վիրուսի դեպքում այդքան էլ հեշտ գործ չէ։ Ինչպես տարբերել սովորական քրտնախաշը, հետդեղորայքային ցանից և վարակիչ էնտերովիրուսային հիվանդության դրսևորումներից։Պարզաբանում է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Արարատ Հարությունյանը։
Կապանում հիվանդությունը կրողների թիվն այնքան էլ քիչ չէ, բժշկի խոսքով օրական 7-8 երեխա են զննելու բերում։ Ուստի բժիշկը ծնողներին հորդորում է, մոռանալ ինքնաբուժության մեթոդներն ու ժամանակին դիմել մասնագետի օգնությանը։