Եղանակը ստիպում է առավել հաճախ շտապօգնություն կանչել

Spread the love

Տանը, դրսում, թե անգամ համացանցում, այս օրերի միակ թեման շոգ ու անտանելի եղանակն է։ Առողջ լինես, թե խրոնիկ հիվանդությունների կրող, շոգը քո կողքով անտարբեր չի անցնի, գլխիդ ճարը ինքդ տես։ Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության բժշկի խոսքով, մինչև 3 տարեկան երեխաների և 55-ից բարձր տարիքի մարդկանց համար 33 և ավելի ջերմաստիճանը ռիսկային է համարվում։ Անընդհատ հեղուկներ օգտագործելը ճիշտ խորհուրդ է, բայց բժիշկը շեշտում է, գազավորված և քաղցր հյութերը դրանց մեջ պետք չէ ներառել։ Օրգանիզմը զովացնելու լավագույն տարբերակը եռացրած սառեցրած ջուրն է։