Ի՞նչ արժեն եղեւնիները Երեւանում

Spread the love

Ի՞նչ արժեն եղեւնիները Երեւանում

NEWS.am-ը մի փոքր հարցում է անցկացրել բնական եւ արհեստական եղեւնիների վաճառակետերում` պարզելու, թե մոտավորապես ինչ սահմաններում են տատանվում եղեւնիների գները:

Բնական փոքրիկ եղեւնիների գները սկսում են 30 հազարից եւ հասնում մինչեւ 400-500 հազար դրամի: Սակայն, ինչպես վաճառակետերում մեզ հետ զրույցում նշեցին, փոքրիկ եւ միջին չափի բնական եղեւնիները տոնական օրերին տանը օգտագործելուց հետո կարելի է երկարացնել նրանց «կյանքը», տնկել բակում եւ հաջորդ տարի արդեն բակում բնական եղեւնի ունենալ:

Բնական եղեւնիները, ըստ վաճառողների, բերված են Վրաստանից:

Ինչպես պարզեցինք, ավելի մատչելի են արհեստական եղեւնիները:  Օրինակ 60 սմ բարձրության եղեւնիները սկսում են 10000 դրամից եւ վերջանում 100-150 հազար դրամի սահմաններում:

Արհեստական Եղեւնիներ վաճառողներից մեկը նշեց, որ վերջին տարիներին ավելի շատ քաղաքացիներ են արհեստական եղեւնի գնում.«Համ գինն է հարմար, համ էլ մի քանի տարի օգտագործում են»:

Ի դեպ, խաղալիքների գները սկսվում են մեկ տուփը սկսած 500  դրամից եւ վերջանում մինչեւ մի քանի տասնյակ հազարով: