Կանադական Քվեբեկ նահանգի բնակիչը վիճակախաղով 47 մլն դոլար է շահել

Spread the love

Կանադական Քվեբեկ նահանգի բնակիչը վիճակախաղով 47 մլն դոլար է շահել

Կանադական Քվեբեկ նահանգի բնակիչը Lotto Max վիճակախաղով 60 մլն կանադական դոլար (47 մլն ԱՄՆ դոլար) է շահել, հաղորդում է  iz.ru-ն։

Ազգային վիճակախաղի կազմակերպիչները հաստատել են, որ երջանիկ տոմսը գնվել է հենց այդ նահանգում, սակայն հաղթողի անունն առայժմ հայտնի չէ։

Կանադական վիճակախաղի կանոններով, շահումը ստանալու համար հաղթողը ոչ միայն պետք է ներկայացնի տոմսը, այլեւ հանրությանը հայտնի իր անունը։

Նշվում է, որ սուրբծննդյան վիճակախաղում նաեւ այլ մրցանակներ են եղել, 32 մարդ ստացել է 785 հազարական դոլար։