Ցնցումներ են զգացվել նաև Սյունիքի մարզում

Spread the love

Ցնցումներ են զգացվել նաև Սյունիքի մարզում

Մայիսի 11-ին, տեղական ժամանակով 07:23-ին (Գրինվիչի ժամանակով` 03:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Շիրվան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Ցնցումները զգացվել են Կապանում, Մեղրիում, Գորիսում և Քաջարանում 2-3 բալ ուժգնությամբ։