Անկանոն ջրամատակարարում Կապանում

Spread the love
Անկանոն ջրամատակարարում Կապանում

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ջրանջատում Կապանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հորդառատ անձրևների հետևանքով Գեղի գետի վարարումով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ից ժամը 06.00-ից առաջիկայում Կապան քաղաքի ջրամատակարարումն իրականացվելու է գրաֆիկի շեղումներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Կապանի տեղամասից տեղեկացանք՝ժամը 19։00-ին հավանաբար Կապանում կվերականգնվի ջրամատակարարումը։ Պատճառը երեկվանից տեղացող հորդառատ անձրևներն են։ Մաքրման կայանի զտիչները չեն հասցնում մաքրել ջուրը։ Մի խոսքով՝ քաղաքի թաղամասերում ջուր կլինի, ամենաքիչը 1-2 ժամով։