Ադրբեջանի հարձակման փորձն ավարտվել է «կատարյալ ձախողմամբ»

Spread the love

Լուսանկարը` PAN Photo

Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակն այսօր հայտարարել է, որ գիշերը Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողություններն ավարտվել են «կատարյալ ձախողմամբ»:

Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ արցախյան ուժերն իբր իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել էին հարձակողական գործողությունների:

«Վերոնշյալը իրականության հետ որևէ աղերս չունի: Առաջանում է շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին՝ ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում», — նշել են ՊԲ-ում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Источник: www.mediamax.am