Հրապարակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացման կադրերը

Spread the love

Լուսանկարը` PAN Photo (արխիվային լուսանկար)Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը քիչ առաջ հրապարակել է Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի ներթափանցման եւ հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողության կադրերը:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների, հակառակորդի 5 զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աքշին Աբդուլաեւը (Շաքիի շրջանի Քիշ գյուղից), հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու եւս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:

ՊԲ-ն ներկայացրել է նաեւ հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը վկայում է սահմանամերձ գյուղերում խուճապային տրմադրությունների մասին:

Ինչպես հաղորդել էին ավելի վաղ, այսօր վաղ առավոտյան շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր՝ օգտագործելով ականազերծման տեխնիկա:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել: Հակառակորդը տվել է հինգ զոհ, որոնց մարմինները գտնվում են չեզոք գոտում: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Источник: www.mediamax.am