Նոր սերնդի տեխնիկա Քաջարանի համայնքապետարանին ԶՊՄԿ-ի կողմից

Spread the love

Նոր սերնդի տեխնիկա Քաջարանի համայնքապետարանին ԶՊՄԿ-ի կողմից

Նոր սերնդի տեխնիկա Քաջարանի համայնքապետարանին ԶՊՄԿ-ի կողմից
Նոր սերնդի տեխնիկա Քաջարանի համայնքապետարանին ԶՊՄԿ-ի կողմից

Ոչ պաշտոնական ձևաչափով, առավել անմիջական ,բայց գործնական. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ղեկավարության Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների հանդիպումն այսպիսին էր ։ Նոր սերնդի համակարգիչներ, տպիչ սարքեր և անհրաժեշտ տեխնիկա. ձեռնարկության պատասխանատուները ձեռնունայն չեն եկել։

Նոր սերնդի տեխնիկա Քաջարանի համայնքապետարանին ԶՊՄԿ-ի կողմից

Համայնք-ձեռնարկություն կապը ամուր է, իսկ համագործակցությունը՝շարունակական։ «ԶՊՄԿ-ի բազմահազարանոց աշխատակազմը Քաջարանի կողքին է և ոչ միայն»,-ընդգծում է գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Նարեկ Ամբարյանը։ ԶՊՄԿ-ում հավատարիմ են իրենց որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը։ Մարզի տարածքում չկա մի ոլորտ ու հիմնախնդիր,որ ուշադրության չարժանանան։

Նոր սերնդի տեխնիկա Քաջարանի համայնքապետարանին ԶՊՄԿ-ի կողմից

Ճանապարհաշինություն, առողջապահություն, բնապահպանություն, կրթություն, սոցիալական աջակցություն և ի վերջո հասցեական օգնություն. սրանք այն ոլորտներն են, որտեղ ձեռնարկության անունը մշտապես շոշափվում է։ «Ամենօրյա աշխատանք է, ոչ թե ակցիա կամ բարերարություն»,-նշում է պատասխանատուն։ ԶՊՄԿ-ի բարեագործական հիմնադրամի ֆինանսական միջոցները թույլ են տալիս կյանքի կոչելու ցանկացած նախաձեռնություն։
Նոր սերնդի տեխնիկա Քաջարանի համայնքապետարանին ԶՊՄԿ-ի կողմից
Քաջարանի համայնքապետարանի տաբեր բաժինների աշխատակիցները, առիթից օգտվելով, ձեռնարկության ղեկավարության հետ զրուցեցին անելիքների մասին։ Բնապահպանություն,մշակույթ ու համայնքային կյանքի աշխուժացում. թեմաները սրանք էին։ Ներկաները մտքեր ու կարծիքներ փոխանակեցին։

Հերմինե Միքայելյան