Ահազանգ բնակիչներից.սենց ապրել հնարավոր չէ

Spread the love

Ահազանգ բնակիչներից.սենց ապրել հնարավոր չէ

Կապանի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի 5-րդ մուտքի բնակիչների համբերության բաժակը նույնպես լցվել է։ Կրկին խոսքը վերաբերում է կաթող տանիքին։ Վերջին հարկում բնակվողները ամեն տարի տեղումներից հետո փաստի առաջ են կանգում։ Խոնավությունը պատերով ներծծվելով ներքևի հարկեր է հասել։ «Հավանական պատճառը շենքի ջրահեռացման խողովակն է »,-ասում է 9-րդ հարկի բնակչուհի Արշալույս Հարությունյանը ։

Արշալույս Հարությունյանի խոսքով՝ բանկիչներով տանիք են բարձրացել, ձեռքի տակ եղած նյութերով փորձել լուծել կաթոցների հարցը։ Ովքեր նորոգել են բնակարանը` ափսոսում են.աչքի առաջ ամբողջը փլվում է, ովքեր դեռ ոչ՝ չեն համարձակվում։ Ասում են ՝ինչ ապրում են շենքում , չեն տեսել, որ երբևէ տանիքը նորոգվի։ Կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում . մարզկենտրոնի առաջին բարձրահարկ շենքն է։ Ընդ որում բոլոր մուտքերում էլ տանիքի խնդիրը կա։

Ահազանգ բնակիչներից.սենց ապրել հնարավոր չէ

Ասում են խոնավությունը առաստաղի պատերով հոսանքի լարերին է հասել, վտանագվոր է, միջանցքի առաստաղից քարի կտորներ ու ծեփ են թափվում։ Տեղումներից հավաքվող ջուրը մի օր էլ նորոգված վերելակի շարժիչին կհասնի ու վերելակից էլ կզրկվեն։

Տանիքի հարցով հաջորդ ահազանգը Կապանի Ձորք թաղամասից էր։ Նելլի Բալասանյանը զրույցը սկսում է ձեռքի տակ եղած նամակներից. ում են դիմել և ինչ պատասխան են ստացել։

Ահազանգ բնակիչներից.սենց ապրել հնարավոր չէ

Ձորքի թիվ 11 շենքի 9-րդ հարկում բնակվողները նույնպես ամեն տարի տեղումնառատ եղանակին ստիպված են թասերով պայքարել ջրի դեմ։ «Բայց արդեն չի օգնում»-ասում են։ Խոնավությունը հասել է մինչև Վարդինե Սարգսյանի բնակարանի բոլոր հատվածները։

Վարդինե Սարգսյանի խոսքով՝ ամեն տարի ջրահեռացման խողովակի նույն խնդրի պատճառով բնակարանում վթարային վիճակ է ստեղծվում և ոչ միայն իրենց տանը, նույնը և հարևաններն են վկայում։

Ահազանգ բնակիչներից.սենց ապրել հնարավոր չէ

Կապանի քաղաքապետարանը մշտապես տանիքների խնդրով բազմաթիվ դիմումներ է ստանում։ «Բայց բնակիչներից շատերը տեղյակ չեն, որ շենքը իրենց սեփականությունն է և տանիքի խնդիրը ևս իրենցն է, օրենքով դրանք պետք է լուծվեն համատիրության բյուջեից»,-հիշեցնում է Ավետիք Համբարձումյանը և հավելում։ «Քանի որ այսօր կարելի է ասել համատիրությունը որպես այդպիսին չի արդարցնում, քաղաքապետարանը փորձում է տանիքների հարցին լուծում տալ» -նշում է Ավետիք Համբարձումյանը։ Կապանի 252 բազմաբնարական շենքերից չնորոգված են մնում 67–ը։

Ահազանգ բնակիչներից.սենց ապրել հնարավոր չէ

Ձորքի 11 և Հ. Ավետիսյան 1 շենքերի տանիքները նույնպես ընդգրկված են նորոգվելիքների ցանկում։ Ավետիք Համբարձումյանը թվարկում է այն չափորոշիչնրը ըստ որոնց շենքը ընդգրկվում է առաջնահերթության ցուցակում ։

Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝պատասխանատուն նշում է տարվա ընթացքում սովորաբար նորոգովում է 5-ից 8 շենք։ Թե 68 շենքից քանիսը կնորոգվի այս ,տարի դեռ պարզ չէ։
«Հ.Ավետիսյան 1-ից ես նամակ եմ ստացել։ Սպասում ենք քաղաքապետարանը կընդգրկի, թե ոչ։ Ամեն դեպքում մենք անկախ նրանից՝ որ շենքն է, մեզ մոտ ցուցակ ենք կազմում։ Մերն ու քաղաքապետարանի ուղարկածը համեմատում ենք, երկու կողմերից կազմված հանձնաժողովը ուսումնասիրում է»,-ասում է Ռազմիկ Ավետիսյանը

Ահազանգ բնակիչներից.սենց ապրել հնարավոր չէ

«Ինչպես և նախորդ տարի, այս անգամ ևս մարզպետարանը համապատասխան գրությամբ կառավարություն է դիմել՝ Կապանի բազմաբնարական շենքերի և տանիքների նորոգման համար»,-նշում է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը։ Կտրամադրեն միջոցներ ,թե ոչ, քաղաքաշինության վարչության պետը դժավարանում է ասել։ Նախորդ տարի այդպես էլ կառավարության կողմից հրատապ ծրագրերի համար համապատասխան գումար չհատկացվեց ։ Միջոցները սուղ են, մնում է սպասել։

Հերմինե Միքայելյան