Սամվելի ցանկությունը գրատախտակի մոտ հասնելն է.օգնենք նրան

Spread the love

Սամվելի ցանկությունը գրատախտակի մոտ հասնելն է.օգնենք նրան

Ինչպես դպրոցի միջանցքում, այնպես էլ դասարանում ու տանը 9-ամյա Սամվելը շրջապատված է մտերիմներով։ Բայց միայն հոգատարությունը բավարար չէ մանկական ուղեղային կաթվածով տղային ։ Հերթական վիրահատությունն է սպասում որդուն, այս անգամ Ռուսաստանում. մայրը համացանցի միջոցով դիմել է հանրությանը՝ ֆինանսական օգնության ակնկալիքով։
» Վիրահատությունը պետք է կատարվի ՌԴ-ի Տուլա քաղաքում։ Ընդհանուր՝ճանապարհածախս, հյուրանոց և վիրահատություն մեր հաշվարկով 3000 ԱՄՆ դոլար կնստի։ Բժիկը ասեց խնդիր չկա, կարճ վիրահատություն է, գումարը հավաքվելու դեպքում անմիջապես կմեկնենք։ Արձագանքողներ կան, սակայն ոչ մեծ փոքր գումար է կազմում»,-նշում է Սամվելի մայրը։
«Ոմանց համար գուցեև գումարը կլորիկ չէ»,-ասում է Աննան, բայց իրենց ընտանիքի համար մեծ է։ Ապրում են 6 հոգով մեկ սենյականոց բնակարանում: Ընտանիքի կերակրողը 2-ն են. հայրը փրկարար է աշխատում։ Կապանի համար 6 հիմնական դպրոց տղան հաճախում է տաքսիով։ շենքի 2-րդ հարկում գտնվող 4-ի «ա» դասարան հասնելու համար օգնում են ծնողներն ու քայլակը։ Իսկ օրվա ընթացքում՝ նաև դասընկերները։

Սամվելի ցանկությունը գրատախտակի մոտ հասնելն է.օգնենք նրան

Առաջնորդի հատականիշներով, ուսման մեջ առաջադեմ,բարի ու ընկերասեր. այսպիսին է Սամվելը դասընկերների աչքերում։ Սիրում է շախմատն ու մաթեմատիկան։
Բայց այս պահին Սամվելիկի երազանքը գրատախտակի մոտ հասնելն է, ոչ թե նստած տեղից նախադասության կետադրությունը ասելը ։

Տղայի ընտանիքի հույսը սպասվելիք վիրահատությունն է. վերջապես նա կքայլի։ Արդեն 6 տարի է հաճախում են վերականգնողական կենտրոններ, արդյունք կա։

Սամվելի ցանկությունը գրատախտակի մոտ հասնելն է.օգնենք նրան

Մարզկենտրոնի հանրակրթական դպրոցնեում տեղաշարժվելը նույնքան դժվար է, որքան փողոցներում։ Հարմարեցված փոխադրամիջոց չկա, թեքահարթակներ ոչ միշտ են հանդիպվում։ Թիվ 6 հիմնական դպրոցում 14 հատուկ կարիքավոր երեխաներ են սովորում։ Միայն Սամվել Բաբայանը ունի հենաշարժողական խնդիրներ։

Տնօրենի խոսքով՝ ԿԳ նախարությունից նախորդ տարի հյուրեր են ունեցել։ Ուսումնասիրել են, առաջարկություններ կատարել։
» Նախատեսվում էր առաջին հարկում մի դասասենյակ նորոգել ու հարմարեցնել հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Դպրոցի շենքի հետնամասում մեր ուժերով թեքահարթակ ենք կառուցել,որ այդ կողմով Սամվելը ներս մտնի դպրոց»,-նշում է տնօրեն Մարինե Դավթյանը։

Սամվելի ցանկությունը գրատախտակի մոտ հասնելն է.օգնենք նրան

Որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա հաճախել հանրակրթական դպրոց, նախորդ տարի իրականացվեց հատուկ կարիքավոր երեխաների կարիքների գնահատում։ Կառավարության որոշմամբ այս տարվանից դպրոցներ ուղղորդվեցին հատուկ մասնագետն ու հոգեբանը՝դասերի ընթացքում օգնելու երեխաներին։
Կապանի համար 6 հիմնական դպրոցում մասնագետները արդեն իսկ փետրվարի սկզբից հաճախում են կրթօջախ, օգնում երեխաներին։
Սամվել Բաբայանին օգնելու համար ՎՏԲ-Հայաստան բանկում մայրիկի՝ Աննա Յուրիկի Նավասարդյանի անունով բացվել են հաշվեհամարներ.
16022011865901 ՀՀ դրամ
16022011865902 ԱՄՆ դոլար
16022011865903 ԵՎՐՈ
16022011865904 ՌԴ ռուբլի
Ծնողների հեռախոսահամարներն են՝ +37493 022 760, +37494 789 466: