Գ.Նժդեհի փողոցում իրար են բախվել ավտոմեքենաներ

Spread the love

Գ.Նժդեհի փողոցում իրար են բախվել ավտոմեքենաներ

2 օր տեղացող առատ ձյունը առավոտյան արդեն ավտովթարի պատճառ դարձավ։ Հերթական ահազանգի հետքերով մարզային փրկարարական խումբը Կապանի Գարեգին Նժդեհի թաղամասում էր։ Մերկասառույցի և ձյան շերտի պատճառով 5 մեքենա իրար էին բախվել։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքից հետո անմիջապես թաղամաս շտապեցին կոմունալ ծառայության աշխատակիցները ։ Ճանապարհներին կուտակվող ձյոuնը տեխնիկայի միոջոցով հեռացվում էր՝փորձելով երթևեկությունը դարձնել անվտանգ,իսկ ձյունը շարունակում էր տեղալ։

Գ.Նժդեհի փողոցում իրար են բախվել ավտոմեքենաներ

Մարզային փրկարարական վարչությունում վերջին օրերին հատկապես աշխատում են սեզոնին բնորոշ լարվածությամբ։ Այս անգամ ևս դեկտեմբերի 28-ից հանրապետական նշանակության Սիսիան-Գորիս հատվածում շարժական հենակետեր են գործում՝ ձյան մեջ արգելափակված բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Հենակետերը մինչ օրս էլ գործում են։ ձմեռը դեր շարունակվում է.օդերևութաբանների կանխատեսումներով առաջիկա օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում ։ Մարզային փրկարարական վաչությունում կրկին հորդորում և խորհուրդ են տալիս՝երթևեկել զգույշ և միայն անհրաժետության դեպքում։
» Հունվարի 31-ի և փետրվարի մեկի դրությամբ մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Ճանշինների շնորհիվ հանրապետական և մազրային ավտոճանապարհները հիմնականում բաց են»,-նշում է ՃԿԿ-ի պետ Ռոմա Սահակյանը։ «Իսկ հունվարի 28-ին Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում ենք ունեցել դեպքեր,որտեղ եղել են խցանումներ,մոտ 50 քաղաքացիների և 20 մեքենաներ տեղափոխվել են, հենակետից ենք օգնություն ցուցաբերվել»,-նշում է Ռոմա Սահակյանը։

Գ.Նժդեհի փողոցում իրար են բախվել ավտոմեքենաներ

Փետրվարի 2-ի երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից կսկսվի արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսք, ինչի արդյունքում փետրվարի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Իսկ փետրվարի 2-ի գիշերը Սյունիքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Տաք օդային հոսանքները Հայաստան կներթափանցեն փետրվարի 5-ից և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի բարձրանալ:
Հերմինե Միքայելյան