Երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. մարզային փրկարարական վարչություն

Spread the love
Երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. մարզային փրկարարական վարչություն

Մարզային փրկարարական վարչությունից զգուշացնում են. երեկվանից տեղացող առատ ձյան պատճառով դժվարանցանելի են հանրապետական ու մարզային նշանակության բոլոր ճանապարհները։ Տեղումների և բքի պատճառով ժամանակ առ ժամանակ փակվում է Գորիս -Սիսիան ճանապարհահատվածը։ Մարզային փրկարարական վարչությունը հորդորում է երթևեկելուց առաջ զանգահարել 911 ,ճշտել ճանապարհների վիճակը ։ Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ վարորդներին՝օգտագործել անվաշղթաներ։