Կապանի ԲԿ-ի բժիշկը ձերբակալվել է

Spread the love

Կապանի ԲԿ-ի բժիշկը ձերբակալվել է

Բժշկական հաստատությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա դատախազի ցուցումով ձերբակալվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Ա.Կ.-ն:
Հիշեցում. 2017 թվականի հունվարի 25-ին ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Կապանի ԲԿ ՓԲ ընկերության բժշկի կողմից նշված բժշկական կենտրոն դիմած երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու փաստի առթիվ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ ՀՀ Գլխավոր Դատախազություն պաշտոնական կայք