Հայոց բանակն ու Երկրապահը

Spread the love
Հայոց բանակն ու Երկրապահը

ՀՀ զինված ուժեր, Երկրապահ կամավորական միություն, արցախյան պատերազմ. տարեթվերն ու դեպքերը խաչվում են ու դառնում ամբողջություն։ Ի՞նչ կապ ունեն այս երեքը մեկը մյուսի հետ, պատմում են իրենք՝ երկրապահի տղաները՝ անցյալի ու ներկայի վկաները։ «Երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակը, բայց կար նաև պատերազմը»,-հիշում է հրամանատար Մանվել Օհանյանը ։

Հայոց բանակն ու Երկրապահը

1991թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։

1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ 93-ին էլ սկսեց ձևավորվել Երկրապահը՝ կոչված պաշտպանելու և պահպանելու սահամանները։

Փոքրիկ զորամաս , բայց ոչ զինվորական օրակարգով, միևնույն ժամանակ հստակ կանոնադրությամբ , անելիքներով, դրոշով ու զինանշանով,հայրենասիրության վեհ գաղափարներով . այսպես կարելի է բնութագրել Երկրապահ կամավորների միության Կապանի տարածքային բաժանմունքը։ Այստեղ միշտ արթուն են և ականջալուր երկրում տիրող իրավիճակին։ Մի քանի օրից ամբողջ հանրապետությունում նշելու են հայոց բանակի կազմավորման 25-ամյակը։ Ամուր կառույց ,որի ակունքներում նաև իրենք են՝ Երկրապահի տղաները։ «Հայոց բանակը կա, էլ ավելի հզոր ,պատրաստված ու մարտունակ»,-նշում են ։ Կա նաև փորձառու կամավորը։

Հայոց բանակն ու Երկրապահը

Քառօրյա պատերազմը ցույց տվեց՝ հայոց սահմանները պաշտպանող այսօրվա զինվորը հստակ գիտի իր անելիքը։ Ցավոք չկան նաև հերոս տղաները։

Կապանի Երկրապահում քառօրյայի մասին հիշեցնում են նաև զինվորական համազգեստները. տղաները պատրաստ են առաջին իսկ վտանգի դեպքում սահման մեկնելու ,իսկ բաժանմունքում համալրումը շարունակվում է։

Հայոց բանակն ու Երկրապահը