Կենսաթոշակի համար պահանջվող տեղեկանքի տրամադրումը հեշտացվել է

Spread the love

Կենսաթոշակի համար պահանջվող տեղեկանքի տրամադրումը հեշտացվել է

Փետրվարից արդեն Հայաստանի ազգային արխիվում աշխատելու են նաև նոր՝ էլեկտրոնային տարբերակով։ Խոսքը վերաբերում է կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ արխիվային փաստաթղթերին։ Այսինքն՝քաղաքացիները ստիպված չեն լինի հասնել, օրինակ, ազգային արխիվի Սյունիքի մասնաճյուղ։ Կդիմեն Սոցիալական ապահովության պետական ծառայության Կապանի տարածքային բաժին։ Այսպես ասած կգործի մեկ պատուհանի սկզբունքը։ Արշալույս Փափազյանը շտապում է ընդգծել՝սա վերաբերում է միայն ՀՀ-ի կենսաթոշակային տարիքի քաղաքաքացիներին։
«Քաղաքացին կդիմի Սոցիալական ապահովության պետական ծառայության Կապանի տարածքային բաժին, վերջինս՝ ազգային արխվի մարզային մասնաճյուղ, այստեղից էլեկտրոնային տարբերակով՝ ազգային արխիվ։ Այստեղ կդրվի ազգային արխվի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությունը և նորից հետ կուղարկվի։ Սա է գործընթացը»,- նշում են մարզային մասնաճյուղում։
Էլեկտրոնային տարբերակով աշխատանքային ստաժի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը անվճար է։ Եվ նպատակ ունի հեշտացնելու գործընթացը քաղաքացիների համար։ Նոր կարգի ներդրումը դեռ չի նշանակում, որ չի գործի նախկին՝դեմ առ դեմ տարբերակը. այսինքն, երբ քաղաքացին անձամբ է դիմում արխիվ։ Այս դեպքում արդեն կգործի միմիայն վճարովի եղանակով։

Երբեմնի գործող մի քանի գործարաններից, ձեռնարկություններից միայն դրական հիշողություններ են մնացել։ Սա փաստում են նաև ազգային արխիվի Սյունիքի մասնաճյուղում։ Փաստաթղթերը իսպառ չքացել են և ոչինչ չի կարող վկայել դրանց մասին։ Մինչդեռ մարդիկ կան, ովքեր տասը տարուց ավելի աշխատել են ու կենսաթոշակի տարիքին հասնելիս չեն կարողանում ապացուցել։
Արշալույս Փափազյանի խոսքով՝ այս դեպքում իրենք բացասական պատասխան են տալիս դիմումին,որից հետո քաղաքցին կարող է դիմել դատարան։ Դատարանում նախկին աշխատանքային գործընկերների վկայությամբ նա կարող է դատարանի միջոցով ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը։
Քաղաքացիներից շատերն են առնչվում նման խնդիրների,երբ կենսաթոշակի տարիքին հասնելիս դժվարությամբ են ձեռք բերում անհրաժեշտ տեղեկատվությունը։