Ես խանդավառված չեմ այս իրականությամբ.Հովիկ Ալեքսանյան

Spread the love

Ես խանդավառված չեմ այս իրականությամբ.Հովիկ Ալեքսանյան

» 11-ամյա կրթության մասին խոսք լինել չի կարող։ Մեր հասարակության մեջ անընդհատ շրջանառվում է այդ երևույթը։Այս պահին այդ մասին խոսք լինել չի կարող»,- նշում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը։

Ավագ դպրոցի ստեղծման օրից ի վեր հասարակությանը հանգիստ չի տալիս համակարգի գոյատևման հարցը։ Արդյո՞ք 12-ամյա կրթությանը անցնելը ճիշտ էր, արդյունավետ է,թե ոչ կամ ինչքանով այն նպաստեց կրկնուսույցների վերացմանը։ Կարծիքները իրարամերժ են։ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր. »Նախարարությունը» երկու նոր նախաձեռնությամբ է հանդես գալու: Դրանցից մեկն ավագ դպրոցների հետ կապված փոփոխությունների փաթեթն է, որի հիմնական նպատակն է այնպես անել, որ աշակերտը 12-րդ դասարանում մասնագիտական կրթություն ստանա ։ Կամ սկսել հինգամայ կրթությունից, դա համարել առաջին դասարան և, ըստ էության, հասնել նրան, որ 17 տարեկանում 12-ամյա կրթական ծրագիրն իրականացվի: Քննարկումները դեռ առջևում են»,- նշել էր նախարարը:

Մարզպետարանի կրթության ,մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը ևս վերը նշված հարցերի վերաբերյալ հստակ պատասխաններ դեռ չունի։Ասում է՝ կոնկրետ քայլեր դեռ չեն կատարվել։
Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների ավարտական քննություններին, Հովիկ Ալեքսանյանը նշում է ՝առաջին փուլն արդեն ավարտված է։ «Այն աշակերտները ,ովքեր չեն կարողացել քննություն հանձնել տարվա վերջին, կհանձնեն հունիսին»,-ասում է վարչության պետը։ Աշակերտներին հնարավորություն է տրված զերծ մնալու մասնավոր պարապամունքներից։

«Այն աշակերտները ոքվեր որ հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա , հայոց պատմություն և ֆիզկուլտուրան ստուգարքի տեսքով .այս ամբողջը հանձնված է նրանց կողմից և 2-րդ կիսամյակի համար ընտրել են առնվազն 3 առարկա։ Կպարապեն այդ 3 առարկաները, որ պետք է միասնական հանձնեն։ Մասնագիտական կողմնորոշման հնարավորությունն է տրվում ,նաև կրկնուսույցի ինստիտուտի դեմ պայքարն է։ Որպես կրթության ոլորտի մասնագետ ես այդքան էլ խանդավառված չեմ այս իրականությամբ, որովհետև այս իրականությունը համարում եմ կիսատ։ Դպրոցները լուրջ խնդիրների առաջ են կանգնած.դասացուցակների հետ կապված,դպրոցում տեղի հետ կապված։ Քննությունների այս նոր կարգը ենթադրում է նաև դասասենյակների առատություն»,-նշում է Հովիկ Ալեքսանյանը։

Կվերանա ավագ դպրոցը ,թե կգործի մեկ այլ ձևաչափով դեռ պարզ չէ.սրանք հարցեր են, որոնց պատասխանները կրթության ոլորտի պատասխանատուները դեռ չունեն, բայց մի բան պարզ է՝առջևում բարեփոխումներ են։

Հերմինե Միքայելյան