Գազից թունավորման դեպքեր Կապանում և Քաջարանում

Spread the love

Գազից թունավորման դեպքեր Կապանում և Քաջարանում

Սյունիքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղում գազից թունավորման դեպքերի աճ են նկատում։ Չնայած երկնագույն վառելիքից օգտվելու կանոնների հրապարակումներին և զգուշացումներին, այդուհանդերձ նախորդ տարի մեկական դեպքեր են արձանագրվել Քաջարանում և Կապանում, իսկ հունվարի 12-ին գրանցվեց ևս մեկը Կապանում՝ Թումանյան 16 հասցեում։ Բարեբախտաբար տուժածներ չկան։
«Քննարկումները, ուսումնասիրությունները բերել են այն եզրակացության, որ այդ դեպքերի պատճառները հիմնականում հանդիսացել է մարդկային գործոնը։ Բնակիչները ճիշտ չեն պահպանում գազից օգտվելու անվտանգության կանոնները, ճիշտ չեն շահագործվում գազասարքերը, որոնց պատճառով էլ ունենում ենք թունավորման դեպքեր։ Ինքնակամ անջատել էին ազդանշանային սարքերը, մինչդեռ դրանք գործել ու նախազգուշացրել էին գազի արտահոսքի մասին։ չեն դիմել մասնաճյուղ, ինքնակամ վերականգնել են գազամատակարարումը»,-նշում է Արմեն Պողոսյանը։

«Չի կարելի գազի կաթսան տեղադրել պահարանում, օդատար ուղիները փակել լաթով կամ անջատել ազդանշանային սարքը։ Առավել վտանգավոր ժամանակահատվածը ջեռուցման ամիսներն են։ Բնակիչների մի մասը մասնագետին հրավիրելու փոխարեն, նախընտրում է ինքնագործունեությամբ զբաղվել։ չի կարելի ինքնակամ վերականգնել գազի մատակարարումը կամ անտեսել սարքի ազդանշանը»,-նշում են մասնաճյուղում։
Ի տարբերություն Կապանի, Քաջարանում ծխատար ուղիների անհամապատասխանության խնդիր գոյություն ունի, որի արդյունքում էլ երբեմն գազի թունավորման դեպքեր են արձանագրվում։
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ղեկավարության և Քաջարանի համայնքի ղեկավարի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել.բնակարաններում տեղադրված ծխատարով սարքերը փոխարինել ավելի անվտանգ այրման փակ խցով սարքերեվ»,-նշում է Արմեն Պողոսյանը։

Ինչ վերաբերում է գազալցակայններին, «Գազպրոմ Արմենիան» միայն որպես մատկարար ընկերություն է հանդես գալիս. Այս հարցում վերահսկելու իրավասություն չունի,-նշում է Արմեն Պողոսյանը։