Հեծանիվով հասել է Կապան, հետո էլ՝ Իրան

Spread the love

Հեծանիվով հասել է Կապան, հետո էլ՝ Իրան

չարենցավանից ոտքով 6 օրում Եղեգնաձոր, այնուհետև՝ հեծանվով Կապան. Արթուր Օհանյանի և Գրաֆի անցած ուղին է։ Քաղաքապետարանի այգում կանգառելով՝ ինքն ու հավատարիմ ուղեկիցը որոշել են շունչ քաշել։ Հմայված է Կապանի գեղեցկությամբ , մարդկանց հյուրասիրությամբ ու պայծառ արևով։

39-ամյա Արթուրը առաջին շրջագայությունը սկսել էր դեռևս 2009թ-ին։ Հեծանիվին կցված արկղից հանում է քարտեզը, որտեղ հստակ նշված է ՝որտեղից ուր է հասել։ «Մինչև 2013թ-ը ընդհանուր առմամբ 40 հազ.կմ-ից ավելի անցել եմ ամբողջ Ռուսաստանի տարածքով, եղել 69 շրջաններում։ Իսկ այս անգամ որոշել եմ ինձ հետ վերցնել նաև Գրաֆին։ Եվ ընկեր է և անվտանգության երաշխիք»,-ասում է։

Արկղը նաև Գրաֆի կացարանն է։ Երթևեկելիս կանգ են առնում , արկղից հանում ուտելիքը, սնվում,հանգստանում ու նորից շարունակում ճանապարհը։ 3 տարեկան Գրաֆն էլ տիրոջ հրահանգները մեկ առ մեկ կատարում է ու չի խանգարում հարցազրույց տալիս։ «Առաջին անգամը չէ»,-նշում է Արթուրը։ Համացանցում հայտնի դեմքերից է։ Հեռախոսով ու նոութբուքով հետևում է աշխարհում կատարվող իրադարձություններին ու իր արշավներին։

Հեծանիվով հասել է Կապան, հետո էլ՝ Իրան

Եվ վերջապես, շրջագայության նպատակի մասին։ Հեծանվորդ Արթուրը իրեն ճամփորդ է համարում ։ Ասում է՝ քաղաքներում շրջելով ու շփվելով տարբեր ազգերի հետ, ինքը հային է ներկայացնում։ Հաղորդակցվում է հայերերով ու ռուսերենով,երբեմն էլ՝ ժեստերով։ Գրաֆի ու իր արտահագուստները ինքն է կարել։ Իսկ մեջքին գրված երկրների անունները հուշում են՝ ինչ ազգ է և ուր է գնում։ Ասում է՝ առաջին ճանապարհորդութունը Յակուտիայից կսկսեց ու այդտեղ էլ կավարտի։ Անգամ եղանակը ի զորու չէ խափանելու ի մտադրությունը։

Հեծանիվով հասել է Կապան, հետո էլ՝ Իրան

«Կապանից Քաջարան,Մեղրի, Իրան, հետո էլ՝ Ռուսաստան»,-ասում է Արթուրը։
Չարենցավանցի հեծանվորդներին շատերն են ցանկացել օգնել։ Ասում է չկա մի տեղ,որտեղ անտարբեր լինեն իր նկատմամբ։ Ով ինչով կարողացել, աջակցել է Արթուրի շրջագայությանը։

Հեծանիվով հասել է Կապան, հետո էլ՝ Իրան

Ինքը ժամանակին աշխատել է, հիսկ հիմա որոշել է կյանքը այպես իմաստավորել։

Իսկ տանը Արթուրին միայն մայրն է սպասում։ Օրական մի քանի անգամ զանգահարում է ՝տեղեկանալու որդու հերթական կանգառի ու գտնվելու վայրի մասին։ «Այսպիսի հանդերձանքով , շրջիկ արկղով ու պատրաստվածությմաբ հեծանվորդի ոչ մի տեղ չեք հանդիպի»,- վստահորեն ասում է Արթուրը։

Հերմինե Միքայելյան