Տաք է, բայց ցուրտ է.ծնողները առաջարկել են առանձին հաշվիչ տեղադրել

Spread the love
Տաք է, բայց ցուրտ է.ծնողները առաջարկել են առանձին հաշվիչ տեղադրել

Ըստ անհրաժեշտության հանրակրթական դպրոցներում դասերը սկսել ժամը 10-ին՝ 30 րոպե տևողությամբ . ՀՀ ԿԳ նախարարի առաջարկն է մարզպետներին, դպրոցների տնօրեններին։ Պատճառը՝ հանրապետության որոշ հատվածներում տևական ժամանակ գրանցվող ցածր ջերմաստիճանն է։ Մինչդեռ Կապանում կարելի է ասել գարնան շունչ է նկատվում։ Առաջիկա օրերին սպասվում է 5-9 աստիճան տաքություն։ Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետից փորձեցինք պարզել.արդյո՞ք դասերը հետաձգելու կամ դասաժամերը կրճատելու անհրաժեշտություն է զգացվում ։

«Ուսումնասիրելով խնդիրը՝ նաև Սյունիքի մարզպետի հետ քննարկելով մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեր մարզում այդ անհրաժեշտությունը մենք չունենք։ Այո, կան հատվածներ՝ բարձրադիր գոտիներ, որտեղ իսկապես ցուրտ է ։ Բայց դպրոցները ապահովված են անհրաժեշտ վառելիքով և դպրոցը պետք է կատարի իր բնականոն գործունեությունը։ Անում ենք հնարավորը, որ դպրոցը գործի, աշակերտը գնա դպրոց և 45 րոպեանոց դասապրոցես իրականացնի»,-պարզաբանում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը։

«Մարզի բոլոր հանրակրթական դպրոցները ջեռուցվում են։ Ամեն մեկն իր եղանակով՝ վառելափայտով, էլեկտրատաքացուցիչներով, դիզվառելիքով, գազով։ Ես այսօր հենց Մեղրու տարածաշրջանից եմ առաջինը տվյալները վերցրել։ Այո,այնտեղ կար նախորդ օրը էլեկտրականության հետ կապված վթար,բայց այդ վթարը վերացվել է և դպրոցները այդ խնդիրը չունեն»,-նշում է Հովիկ Ալեքսանյանը։

Տաք է, բայց ցուրտ է.ծնողները առաջարկել են առանձին հաշվիչ տեղադրել

Կապանի համար 7 հիմնական դպրոցի շենքի շինարարության պատճառով տարրական դասարանների աշակերտները դասի են հաճախում համար 6 հիմնական դպրոցի շենքի մյուս հատվածում։ շենքը տաքացվում է գազով, մինչդեռ համար 7 դպրոցին տրամադրված հատվածում համեմատաբար ցուրտ է։ Լուսամուտները փայտյա և հին են։ Դասասենյակներում օրվա ընթացքում մի քանի ժամով էլեկտրատաքացուցիչներ են միացնում։ Առաջին հարկում գտնվող դասասենյակներում 16 աստիճան հազիվ են ապահովում։ Միայն արևկող հատվածներում գտնվող դասարաններում է ջերմաստիճանը հասնում 18-ի ։

Տաք է, բայց ցուրտ է.ծնողները առաջարկել են առանձին հաշվիչ տեղադրել

» Հիմնականում երեխաներին չենք թողնում միջանցք դուրս գալ. շատ ցուրտ է, ոչ մի ձև չի տաքանում։ Հիմնականում դասարաններում են մնում։ Դասասենյակներ կան, որ շատ մեծ են։ Ինչքան էլ որ մենք ցանկանանք ջեռուցել չի ստացվի։ Բացի դրանից պիտի միջոցներն էլ հերիքեն, ֆինանսապես շատ միջոցների առաջ ենք կանգնում։ Ինչքան որ հնարավոր է պայմաններ ենք ստեղծում երեխաների համար ։ Ծնողներ ունենք, որ հաշվիչ են ուզում տեղադրեն առանձին, ֆինանսապես առանձին օգնել։ Ամեն մեկը իր երեխայի առողջության մասին է մտածում, բայց դե այդպես հնարավոր չէ»,- նշում է համար 7 հիմնական դպրոցի նորանշանակ փոխտնօրեն Նարինե Բաբայանը։
«Դասասենյակներում բավարար ջերմաստիճան է՝ 17-18 ։ Ընդամենը 2 դասասենյակում այսօր ունեինք 16 աստիճան, էլեկտրական մարտկոցներով ապահովել ենք համապատասխան ջերմաստիճանը։ Քանի որ այս հատվածում դասասենյակներում պատուհանները եվրոպական են, համեմատաբար տաք է»,-նշում է համար 6 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը։

Տաք է, բայց ցուրտ է.ծնողները առաջարկել են առանձին հաշվիչ տեղադրել

«Երեխաները հարմարվել են ջերմաստիճանին»,- նշում են համար 7 հիմնական դպրոցում ։ Իսկ ուսուցիչների մի մասը աշխատում է միջանցքում։ Որտեղ արև է, այնտեղ էլ ուսուցչանոցն է։

Տաք է, բայց ցուրտ է.ծնողները առաջարկել են առանձին հաշվիչ տեղադրել

Պատկերը այլ է Կապանի համար 2 ավագ դպրոցում. արևկող դասասենյակներում ջերմաստիճանը անգամ 24-ի է հասնում, միջանցքներում՝ 21-ի։

Տաք է, բայց ցուրտ է.ծնողները առաջարկել են առանձին հաշվիչ տեղադրել

» Կան հատուկ սանիտարական նորմեր, բայց երբեմն մենք չենք կարող ,նույնիսկ իվիճակի չենք շենքը տանելու մինչև 23 աստիճան տաքացնելուն։ Այդչափ ֆինանսներ մենք կարողա և չունենանք»,-նշում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը ։
Նշված կրթօջախներում բացակայությունների թիվը մեծ չէ։ Երեխաները հաճախում են դպրոց նախատեսված ժամին, իսկ զանգը հնչում է 45 րոպե անց։