Կարծես թե սեղաններից օգտվելու մշակույթն է բարձրացել

Spread the love

Կարծես թե սեղաններից օգտվելու մշակույթն է բարձրացել

«Դեկտեմբերի 31-ին ոչ ոք չի դիմել ԿԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք։ Տարին սկսել ենք առավել հանգիստ . սննդային խանգարումներով կամ այլ տեսակի վարակներով դեպքեր չեն գրանցվել»,-նշում է ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը։
» 31-ից մինչև այսօր ունեցել ենք հոսպիտալացված 8 հիվանդ։ 3-ը արդեն առողջացել և տուն են գնացել։ Ներկա պահին բաժանմունքում բուժվում է 5 հիվանդ։ Հիմնականում դիմել են էնտերոկոլիտով։ 2 հիվանդ սուր շնչական վարակի բարդություններով, մեկ ջրծաղիկի բարդացած դեպք ենք ունեցել և մեկն էլ թոքաբորբով հիվանդ ենք ունեցել»,-նշում է Աիդա Բադալյանը։
Նախորդ հունվարն ու այս տարվանը զգալիորեն տարբերվում են. սուր շնչական վարակի ու գրիպով հիվանդացության դեպքերը շատ էին։ Ինֆեկցիոն բաժանմունքում 2016-ի առաջին տասնօրյակը գերլարված էր։ Այս տարի պատկերը նկատելիորեն փոխվել է։ Հոկտեմբերին գլուխ բարձրացրած սուր շնչական վարակը նահանջել է։ Աիդա Բադալյանի խոսքով՝ նախակրթարաններում և ուսումնական հաստատություններում կատարվող ֆիլտրը ևս արդյունք տվեց։ Հիվանդ երեխաների հաճախելիությունը կանխվեց։

Տոնական օրերին զանազան սննդատեսակների չարաշահման դեպքեր չեն նկատվել։ Կարծես թե բնակչությունը հետևել է մասնագետների խորհուրդներին։ Սեղաններից օգտվելու և սնվելու մշակույթն է բարձրացել։
Հերմինե Միքայելյան