15-րդ մերսեդեսը շահեց Կապանի բնակիչը

Spread the love

15-րդ մերսեդեսը շահեց Կապանի բնակիչը

Կապանի բնակիչ Տիգրան Հովհաննիսյանը ևս հայտնվեց հաջողակների շարքում։ «Վեգա» խանութների ցանցում անցակցվող սուպեր դեկտեմբեր խաղարկության 17 մերսեդես մակնիշի ավտոմեքենաներից 15-րդի տերը հենց նա դարձավ։ Տիգրան Հովհաննիսյանը Կապանում գործող մասնաճյուղից նախորդ ամիս էլեկտրատաքացուցիչ էր գնել։ 1120 կտրոններից փոքրիկ Վովան հանեց հենց նրա կտրոնը ։

15-րդ մերսեդեսը շահեց Կապանի բնակիչը

Սուպեր դեկտեմբեր խաղարկության շրջանակներում նախօրեին այլ արժեքավոր ապրանքներ և «Մերսեդես» մակնիշի 14-րդ ավտոմեքենան խարակվեցին Սիսիանում։ Ի դեպ այստեղ գործող մասնաճյուղում առաջին անգամ էր խաղարկություն անցկացվում։

15-րդ մերսեդեսը շահեց Կապանի բնակիչը

Չրի պատրաստման սարքեր, էլեկտրատաքացուցիչներ ,պլանշետներ, հեռուստացույց և վերջում ավտոմեքենա. այսպիսին էր սուպեր դեկտեմբերի շահումների զամբյուղը։ Նրանք, ովքեր դեկտմեբերին Կապանում և Սիսիանում գործող «Վեգա» խանութներից կանխիկ և ապառիկ տարբերակներով որևէ ապրանք էին գնել, կտրոն էին ստացել։ Մարդիկ կային , ովքեր կարողացել էին ձեռք բերել անգամ մի քանի տասնյակ կտրոններ։ Հունվարի 11-ին ժամը 11-ից մեկնարկեց խաղարկությունը։ Ինչքան րոպեները մոտենում, այնքան անհանգստությունը մեծանում էր։ Գնումներ կատարած հաճախորդները տոնական տրամադրությամբ եկել էին մասնակցելու և անպայման շահելու ակնկալիքով։ Իսկ շահող կտրոնները ընդամենը 11-ն էին։

15-րդ մերսեդեսը շահեց Կապանի բնակիչը

«Խաղարկության անցկացման այս ձևաչափը ամենահեշտն է ու արդարացի»,-նշում են պատասխանատուները։ Մասնակիցները մոտենում են կտրոնով ու անձնագրով, գրանցում անուն ազգանունը, որից հետո իրենց աչքի առաջ կտրոնը թմբուկի մեջ է հայտնվում։ Խաղարկության ընթացքում ծանոթն ու բարեկամը չեն կարող ստանալ շահումը. ում անունը որ նշված է կտրոնում, նա անձամբ պետք է մոտենա ստանալու նվերը։
Ի դեպ ավտոմեքենայի առաջին խաղարկությունից հետո Կապանում գործող Վեգա խանութում գնումների ակտիվություն է նկատվում։ Մի մասին հենց այս ձևաչափն է ոգևորում ձեռք բերել նոր ապրանքներ ։ Հաջորդ խաղարկությունը Կապանում կանցկացվի հունիսի 11-ին։ Հունվարի 11-ից սկսած գնումներ կատարելու դեպքում հաճախորդները հնարավորություն կստանան մասնակցելու գալիք խաղարկությանը։
15-րդ մերսեդեսը շահեց Կապանի բնակիչը