Գալիք ընտրությունները կանցկացվեն ըստ նոր սահմանադրության

Spread the love

Գալիք ընտրությունները կանցկացվեն ըստ նոր սահմանադրության

Նախընտրական տարի է սկսվել իր հետ բերելով մի շարք փոփոխություններ։ Թիվ 38 ԸԸՀ-ը նախորդ տարվա վերջին վերակազմավորվելով դարձել է թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողով։ «Փոփոխությունը կատարվել է ըստ նոր օրենսգրքի։ Հանձնաժողովի անդամները նույնպես փոխվել են։ Առաջին նիստն արդեն իսկ կայացել է»,-նշում է նախագահ Սերգեյ Սարգսյանը։
«Բացի թիվ 35-ը միանալու է նաև Վայոց ձորը մեր տարածքին։ Քվեաթերթիկները լինելու են մի գույնի, մի չափի թեթևակի փոփոխությամբ։ Բոլոր ընտրատարածքները գործում են,բայց տարածքայինը փոփոխության է ենթարկվել։ Ընգրկվածությունն է մեծացել։ 4 հատ տարածք Երևանում է, մնացածը մարզերում։ Եվ 35 ընտրատարածքն է գործելու, և 34-ը, և 33-ը։ Միայն թե քվեաթերթիկներն են մեկը լինելու»,-պարզաբանում է թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը ։

Ապրիլի 2-ին ազգային ժողովի ընտրություններ կանցկացվեն, հանրապետության նախագահի հրամանը կա,օրն էլ հստակեցված է ։ Իսկ մինչ այդ թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովում նշանակվել են ՏԻՄ ընտրության օրեր։ Փետրվարի 12-ին արտահերթ ընտրություն է նշանակվել Վարդավանքում։ Համայնքի ղեկավարի մահվան պատճառով կընտրվի նորը։ Հունվարի 18-ից մինչև փետրվարի 22 Վարդավանքի համայնքի ղեկավարի թեկնածուների գրանցման ժամկետն է։
Իսկ նախքան ապրիլը մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվելու։ Բոլոր տեղամասերը տեսահսկվելու և նկարահանվելու են։ Աշխատանքների հիմնական ծանրաբեռնվածությունը իր վրա կվերցնի ԿԸԸ-ը,-նշում է Սերգեյ Սարգսյանը։
» Այսինքն՝խոշորացումից որ կազմվեց ընտրատարածքայինը, հիմա վերակազմավորվել դարձել է 13 տարածքային»,-նշում է Սերգեյ Սարգսյանը։

Ապրիլին քաղաքացիները կքեարկեն և նախընտրած կուսակցության և ԱԺ-ի պատգամավորի օգտին։

Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցությունները ունենալու են առանձին քվեաթերթիկներ։ Ընտրողը վերցանելու է բոլորը, ընտրում է կուսակցությունը և միայն դա է պահում իր մոտ,մյուսները նետում հատուկ արկղը։ Իսկ դրա հետևում նշված է լինելու կուսակցության անդամի անունը։ Կարող է նշել կամ չնշել։ Վավեր է համարվելու այն քվեաթերթիկը ,որի վրա կա դրոշմակնիքը,անկախ նրանից ծրարում քանի հատ կա»,-նշեց Սերգեյ Սարգսյանը։
Ամեն մի ընտրողի անձնական տվյալներ մուտքագրվելու են ,անձը հաստատող փաստաթղթով նույն մարդը չի կարողանալու մեկ այլ տեղ մասնակցել քվեարկությանը։ Անձնական տվյալների ստուգման ընթացքում համապատասխան սարքի վրա կվառվեն 3 լույսերը։ Կարմիրի դեպքում մասնագետը կդիմի տեղամասային հանձնաժողովի նախագահին, վերջինս էլ՝ ներքին մարմինների աշխատակիցներին, որից հետո ընտրողին կստուգեն։ Իսկ դեղին լույսի առկայությունը կհուշի խնդրահարույց այլ հարցի մասին։ Միայն կանաչ լույսը վառվելու դեպքում անձը կկարողանա հանգիստ մասնակցել քվեարկությանը։ Այս ամենը կարվի թափանցիկության և աշխատանքները ճիշտ կազմակերպելու նպատակով,-նշում է հանձնաժողովի նախագահը։ Իսկ Թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովը ունելալու է 76 տեղամաս։