Սառույցի պատճառով կոտրվածքներ

Spread the love

Սառույցի պատճառով կոտրվածքներ

Հանրապետության մյուս բնակավայրերի համեմատ Կապանում եղանակն առավել տաք է: Մինչև հունվարի 13-ը 9-10 աստիճան տաքությունը կպահպանվի։ Այդուհանդերձ, մարզկենտրոնում դեռևս սառցե շերտով պատված մայթեր ու փողոցներ կան. հիմնականում ոչ արևկող հատվածներում։ Կապանի կոմունալ ծառայության պետը ևս նկատել է՝ չնայած բարձր ջերմաստիճանին ձյունը դժվարությամբ է հալվում։ Գարիկ Յավրումյանը վստահեցնում է՝ տոն օրերին ևս կատարել են իրենց պարտականությունները։

Հիմնականում Թումանյան , Մ. Հարությունյան , Գրիգոր Արզումանյան փողոցները, որոշ դեպքերում էլ՝ բակերը. սրանք այն հատվածներն են, որտեղ ծառայության աշխատակիցները աղով ու ավազով փորձել են հալեցնել սառցե ծածկույթը։ Օրինակ Հունան Ավետիսյան փողոցի խաչմերուկում գրեթե ամեն օր են աղ ու ավազ ցանել, բայց՝ անարդյունք։

Գարիկ Յավրումյանի խոսքով՝ ձյան տեղումներից հետո փորձել են անել ամեն ինչ քաղաքում տեղաշարժվելը դարձնելով անվտանգ։ Դեկտեմբերի վերջին 10 տոննա աղ է գնել կոմունալ ծառայությունը , իսկ անհրաժեշտ տեխնիկայով աջակցել ԶՊՄԿը։ Բնակիչեները դեռևս շարունակում են դիմել ծառայություն։ Որոշ թաղամասերում , բակերում սառույցները համառորեն դիմադրում են ։ Կոմունալ ծառայությունում աշխատում են աջակցել ։ Մի խումբը ճանապարհվել է Ազատամարտիկների փողոց։
Իսկ ահա 80-ամյա էմմա Պողոսյանին այս անգամ չհաջողվեց շրջանցել սառցակալած հատվածը։ Արդյունքը՝ ոտքի կոտրվածքն է։ Օրերս է տեղափոխվել Կապանի ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունք։ Ասում է՝ դեռ պետք է վիրահատեն։

Սառույցի պատճառով կոտրվածքներ

Մեկ այլ սենյակում պառկած 54-ամյա Մելսիկ Հայրապետյանն էլ դեկտեմբերի 23-ին է կոտրվածք ստացել։ Ասում է՝ Հունան Ավետիսյան փողոցում է ընկել. կրկին մեղքը սառույցինն է։ Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչի խոսքով՝ հունվարի 1-ից մինչև 9-ը ընդամենը 15 քաղաքացի է դիմել։ Նախորդ տարվա համեմատ դեպքերը կրկնակի նվազել են։

Սարիկ Աթաջանյանի խոսքով՝ հիվաննդերը հիմնականում կոտրվածքներ ստացել են կենցաղային պայմաններում։ Վթարներ չեն եղել։ Հունվարի 9-ի դրությամբ 7 հիվանդ է ստացիոնար բուժում ստանում։
Հերմինե Միքայելյան