Բարեմաղթանքներ ու խրախուսական նվերներ զինվորականներին

Spread the love
Բարեմաղթանքներ ու խրախուսական նվերներ զինվորականներին

Երկրին խաղաղություն, զինվորներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ տուն. նախատոնական շնորհավորանքները հայոց բանակում այս օրերին այսպիսին են ։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն ու առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը այցելեցին մարտական հենակետ ու Ն զորամաս։ Ամանորյա ավանդույթը այս տարի էլ չխախտվեց։ Վահե Հակոբյանը շնորհավորեց հայոց բանակի սպաներին, պայմանագրային զինծառայողներին սահմանները անառիկ պահելու համար ։ Խաղաղ բնակչությունը տոնական եռուզեռի մեջ է, իսկ հայոց բանակի զինվորը՝ արթուն ու ականջը ձայնի։

Մարտական հենակետում մարզի ու ձեռնարկության ղեկավարության ,զինվորականների հանդիպումն անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում։ Զրույցի կենտրոնում հայոց բանակի զինվորն էր, ծառայությունը և ցանկացած հարցով նրան օգնելու պատրաստակամությունը։

Բարեմաղթանքներ ու խրախուսական նվերներ զինվորականներին

Բարեմաղթանքներ ու խրախուսական նվերներ զինվորականներին

Մեղրու զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սեդրակյանը հպարտությամբ է խոսում ԶՊՄԿ-ի հետ սերտ համագործակցության մասին։ Ցանկացած հարց ու խնդիր արագորեն լուծում է ստանում, եթե նախաձեռնությունը իր ձեռքն է վերցնում ձեռնարկությունը։

Հաջորդ կանգառը Կապանում տեղակայված Ն զորմասն էր։ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը շնորհավորեց երիտասարդ զինվորներին՝ընդգծելով՝ ամենակարևորը դուք եք։
Ն զորամասի մի խումբ զինվորականներ գերազանց ծառայության համար արժանացան խրախուսանքի։ Ձեռնարկության ղեկավարությունը դրամական պարգևներ ու նվերներ հանձնեց զորամասի սպաներին ու զինվորներին
Ամփոփելով տարին ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային զորամիավորման հրամանատար Տիգրան Փարվանյանը նշում է ՝ 2016թ-ը փորձություններով լի էր ոչ միայն հայոց բանակի, զորամիավորման, այլև ամբողջ ազգի համար։

«Նման այցերը շարունական են լինելու ՝անկախ տարվա եղանակից ու հանգամանքներից»,-նշեցին ձեռնարկության ղեկավարները։