Բնակարանամուտ Մեղրիում. հրդեհից 1,5 տարի անց

Spread the love

Բնակարանամուտ Մեղրիում. հրդեհից 1,5 տարի անց

2015թ. հունիսի 13-ը մեղրեցիների հիշողության մեջ ընդմիշտ կմնա։ Առավոտյան ժամը 6-ն էր, արթնացան ոչ թե զարթուցիչի ,այլ պայթյունի ձայնից, հետո ծուխ և կրակ էր։ Հենց այդ օրը բնակիչներից մեկի գազից օգտվելու կանոնների խախտման արդյունքում կրակի բաժին դարձան Անդրանիկի փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքը և Ազատյանների ընտանիքին պատկանող հարակից առանձնատունը, զոհվեց մեկ մարդ։

Մեղրիում տեղի ունեցած խոշոր հրդեհի օրը հարվային դարպաս շտապեցին մարզային իշխանության ներկայացուցիչները, ԶՊՄԿ-ի ղեկավարությունը՝թև ու թիկունք կանգնելու մեղրեցուն և ասելու՝ դուք մենակ չեք։ Թունելի հետնամասում լույսի շող.այսպես են բնութագրում մեղրեցիները հանդիպումը։ Մեկուկես տարի է անցել չարաբաստիկ հունիսի 13-ից։ Կրկին հանդիպում են նույն կազմով ու նույն հասցեում։ Հիմա արդեն բարի լուրով ու ժպիտներով, բնակարանմուտի առիթով։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը։
» շենքի և հարակից առանձնատան վերականգնան համար մոտ 150 մլն դրամ պահանջվեց։ Այն տրամադրվել է ԶՊՄԿ-ի կողմից»,-նշեց Նարեկ Ամբարյանը։

ԶՊՄԿ-ը ,ինչպես միշտ, իր խոսքի տերն է. Անդրանիկի փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքը և Ազատյանների ընտանիքին պատկանող հարակից առանձնատունը վերակառուցվել, նորոգվել ու անճանաչելի տեսք են ընդունել։ Ոմանք արդեն բանալիները ստացել են, կահավորել ու տեղափոխվել , տարին խորհրդանշող աքլորն էլ կախված է։

Բնակարանամուտ Մեղրիում. հրդեհից 1,5 տարի անց

Շենքի ու առանձնատան վերակառուցման ու նորոգման պատվիրատուն ԶՊՄկ-ն է, շինաշխատանքների ձեռագիրը ՝ «Կապանի նորոգշին» ընկերությանն է։ Աշխատանքները սկսվել են նախորդ տարվա հոկտեմբերի 3-ից։ Փայտե ,թույլ հիմքերով շենք էր, դարձել է՝ քարե ու նորակառույց։

Անդրանիկի փողոցի համար 7 շենքը 2 մուտքից և 18 բնակարաններից է բաղկացած։ Գրեթե բոլորը բնակեցված ։ Ամբողջությամբ նորոգվել և ավարտուն տեսք են ստացել մի մուտքի բնակարանները և հարակից առանձնատունը։ Եվրոպական լուսամուտներ ու դռներ են տեղադրվել, պատերը հարթեցվել, որմնասյուններ ավելացվել, իսկ ներսի հարդարումն ու գույների ընտրությունը թողել տանտերերի հայեցողությանը։
«Իսկ 2-րդ մուտքի նորոգումը հեռավոր ապագայում չէ» ,- ընդգծում են ձեռնարկությունում։
4 տասնյակից ավելի բնակիչներ հրդեհից հետո տեղափոխվել են հյուրանոց։ ԶՊՄԿ-ը այս ընթացքում հոգացել է բնակիչների կոմունալ վճարները և բոլոր անհրաժեշտ ծախսերը։

«Հիշում են,ափսոսում, բայց չեն հուսահատվում, առաջ են նայում։ Հունիսի 13-ը հետ չես բերի, ոչինչ էլ չես փոխի»,-ասում են այրված բնակարնների տերերը։ Համակերպվել են կորցրածի հետ, ստեղծում են նորը, ոմանք զրոյից, մի մասն էլ՝ փրկածից ։

Հերմինե Միքայելյան