Անմխիթար վիճակ Հալիձորի 16 շենքում

Spread the love
Անմխիթար վիճակ Հալիձորի 16 շենքում

Կապանի Հալիձոր թաղամասի համար 16 շենքի տղամարդիկ այս ճանապարհով արդեն որերրորդ անգամ փորձում են ջրահեռացման խողովակի սառույցները հալեցնել։

Անմխիթար վիճակ Հալիձորի 16 շենքում
Անմխիթար վիճակ Հալիձորի 16 շենքում

Տեղումներից հետո ամեն տարի շենքում պատկերը այպսիսին է։ Խմբագրություն դիմած 5-րդ հարկի բնակիչները անելանելի վիճակում են հայտնվել։ ձյունը սկսել է հալել, իսկ շենքի ջրահեռացման խողովակի ներսը սառույցի կտորներով է խցանված։Տանիքում կուտկված ձնհալները բնակարանների առաստաղ են ներծծվում։Առատորեն հոսող ջրի դեմն առնելը անհնար է դարձել, բնակարաններում և հարկերում տեղադրված տարաները արագորեն լցվում են, շենքը ամբողջությմաբ ջրի մեջ կորել է։Առանց անձրևանոցի հնարավոր չէ տեղաշարժվել։ շենքի ներսում պատերից հոսող ջուրը հոսանքի էլեկտրական լարերին է նաև հասել։

5 հարկանի շենքի ներսում հոսող ջուրը ցուրտ օրերին սառույցի է վերածվում։ Իսկ տղամարդիկ այլ ելք չեն տեսնում, վառելանյութ են հայթհայթել կրակ վառել, ջրահեռացման խողովակի սառույցները հալեցնելու համար։

Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պարզաբանեց. Հալիձորի համար 16 շենքը ևս ընդգրկված է համայնքի զարգացման 5-ամյա ծրագրում։ Քաղաքում նման կարգավիճակում հայտնված մի քանի տասնյակ շենքեր կան։ Բնակիչներին մնում է հուսով սպասել. Հնարավորության դեպքում խնդրին լուծում կտրվի։
Հերմինե Միքայելյան