Տոնածառի տեղադրման անվտանգության կանոնները

Spread the love

Տոնածառի տեղադրման անվտանգության  կանոնները

«Չի թույլատրվում տոնածառը տեղադրել բնակարանի անցումներում, միջանցքներում, դռան առջև։ Եթե եղևնին չորացել է, դեն նետեք. այն կարող է բռնկվել։ չի թույլատրվում օգտագործել նաև գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինքնաայրման հակում ունեցող ,պայթյուն առաջացնող նյութերից»,- զգուշացնում է հրդեհային և տեխնիկական անվտանգության Սյունիքի մարզային տեսչությունը։Առջևում տոներն են ,զգոնությունը պետք է չկորցնել։

Նրանք ովքեր բնակարանում արդեն իսկ տեղադրել են տոնածառը, խորհուրդ է տրվում ուսումնասիրել՝արդյո՞ք այս հարցում սխալներ թույլ չեն տրվել, իսկ ովքեր դեռ պատրաստվում են՝ ի սկզբանե չանտեսել կանոնները։ «Երեխաների ուշադրության կենտրոնում մշտապես տոնածառն է, կախված խաղալիքներն ու լույսերը։ Լուսավորության համար պետք է օգտագործել 12վտ-ից ոչ ավելի հզորությամբ էլեկտրալամպեր։ «Անվտանգության նկատառումներից ելնելով՝չի կարելի երեխաներին տոնածառի մոտ թողնել առանց հսկողության»,-ասված է ԱԻՆ մամուլում կատարված հրապարակման մեջ։ չի թույլատրվում տոնածառը զարդարել թանզիփով, բամբակով։Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան անձրևները։ Հրդեհային տեսչությունում տեղեկացնում է բնակիչներին։ Ամանորի գիշերը կամ առհասարակ հրավառության ժամանակ դժբախտ դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ։ Պայթուցիկ միջոցներ ,հրավառության այլ պարագաներ գնելիս և օգտագործելիս եղեք ուշադիր»,-ասում է հրդեհային և տեխնիկական անվտանգության Սյունիքի մարզային տեսչության պետ Դավթի Մանուչարյանը։
Ամփոփելով տարին՝Դավիթ Մանուչարյանը նշում է. հրդեհային և տեխնիկական անվտանգության Սյունիքի մարզային տեսչությունում նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվը մոտ 50 տոկոսով պակասել է։ Սա վերաբերում է նաև հասցված վնասի չափին։