Մագիստրատուրայի հնարավորություն ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղում

Spread the love

Մագիստրատուրայի հնարավորություն ՀԱՊՀ-ի  Կապանի մասնաճյուղում

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղում տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Կոստանդյանն է։ Վերջինս մինչ այդ զբաղեցրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը:
10-ը տարվա ղեկավարի փորձով ու առաջընթացի ծրագրերով. Արթուր Կոստանդյանը նոր պաշտոնը ստանձնել է՝ աչքի առաջ ունենալով կոնկրետ ծրագրեր։
Աշխատակիցների ու ուսանողների հետ ծանոթացել ու խոսել են։ Ինչպես ինքն է ասում՝ կարծես թե տեմպի մեջ են մտել։ Աչքի առաջ արդեն ուրվագծվում են անելիքները։ “Առաջնահերթ ուսանողական կյանքը պետք է ակտիվացնել”,-ընդգծում է նոր պաշտոնակատարը։ Իսկ մագիստրատուրայի ներդրումը արդեն հեռավոր ապագայում չէ։

Նրանք, ովքեր ժամանակին ավարտել են բուհը՝այդպես էլ մագիստրատուրայում սովորելը հետաձգելով, սեպտեմբերից կկարողանան ուսումը շարունակել ։
”Կարգի համաձայն էլ ընդունելության քննությունները կկազամակերպվեն”,-նշում է Արթուր Կոստանդյանը։
» ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն և համաձայնություն։ Ամբիոնի վարիչների, փոխտնօրենի հետ միասին ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ։ Փաթեթն է նախապատրաստվում ներկայացնելու համար։ Եթե շատ մասնագիտությունների գծով չհաջողվի, 1-2 մասնագիտությունների գծով սեպտեմբերից անպայման կունենանք ընդունելություն անվճար տեղերով ևս»,-պարզաբանում է պաշտոնակատարը։

“Հենակետային դպրոց ևս կունենանք. ժամանակից առաջ չընկնենք”,-նշում է նոր պաշտոնակատարը։ Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ագարակի կոմբինատի հետ՝ուսուցողական նյութերի տրամադրման շուրջ։ Մի խոսքով կարվի ամեն ինչ ապագա ուսանողներին գրավելու համար։
Հերմինե Միքայելյան