Տնօրենի մրցույթ ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղում

Spread the love

Տնօրենի մրցույթ ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղում

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կանցկացվի դեկտեմբերի 6-ին: «Տպագիր մամուլում այս մասին նախապես հայտարարություն էր տրվել»,-նշում է Լեռնիկ Պետրոսյանը: Թեկնածուները 2 են՝ նախկին տնօրեն Սեյրան Բալասանյանը և ես »,-ասում է : Լեռնիկ Պետրոսյանը արդեն 5-րդ տարին է որպես պաշտոնակատար է աշխատում: Չնայած ղեկավարի իրավուքները չեն սահմանափակվում, այդուհանդերձ տնօրենի ընտրությունը օրենքի պահանջ է:
» Մասնաճյուղի վերակազմավորման, օբեկտիվ և սուբեկտիվ պատճառներով տնօրենի մրցույթը չէր կայանում»,-նշեց տնօրենի պաշտոնակատարը:

Մասնաճյուղի տնօրենի մրցույթը կկայանա մայրաքաղաքում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 32 անդամների որոշմամբ: Նվազագույն 17 քվեն որոշիչ կլինի թեկնածուի համար : Թե ինչ ծրագրեր և նպատակներ ունեն նախկին և ներկայիս ղեկավարները բուհի ապագայի հարցում, միասին չեն խոսել.ամբողջը թղթի վրա է: Կներկայացվի մրցույթի ընթացքում:

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը հստակ գիտի՝ ապագայի հարցում տրամադրվածությունը նույնը չէ: Ընտրվելու դեպքում մտադիր է իրագործել մասնաճյուղի առաջընթացի իր ծրագրերը:

Լեռնիկ Պետրոսյանի խոսքով՝ իր ղեկավարման տարիներին արել է ամեն ինչ դիմորդներին հետարքրելու և գրավելու համար: Այցելել է մարզի կրթօջախներ, դեմ առ դեմ հանդիպել ու խոսել աշակերտների հետ, առաջարկել որակյալ ուսման պայմաններ: Համագործակցել մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ: “Այնպես անել,որ երիտասրադը չլքի Կապանը”,-ասում է:

Մենք փորձեցինք թեմայի շուրջ զրուցել նաև մյուս թեկնածուի՝Սեյրան Բալասանյանի հետ: Վերջինս հեռախոսով պատասխանեց,որ Կապանում չէ, իսկ եթե անգամ ասյտեղ էլ լիներ՝չի ցանկանում խոսել տնօրենի ընտրության, հետագա ծրագրերի շուրջ. նախընտրում է լռել:
Առավել մանրամասն՝ Լուրերի՝25.11.2016 թողարկմանը:
Հերմինե Միքայելյան