Սուր շնչական վարակի պատկերը Կապանում

Spread the love

Սուր շնչական վարակի պատկերը  Կապանում

Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը կրկին զգալ է տալիս,առողջության նկատմամաբ զգոնությունը պետք է չկրոցնել .հանրապետությունում սուր շնչական հերթական վարակն է գլուխ բարձրացրել: Կապանի Բկ-ի մանկական բաժանմունքում աշխատում են ինչպես եղանակն է թելադրում: Օդակաթիլային սուր շնչական վարակը կա,չեն ժխտում,բայց դիմողները մեծաթիվ չեն:

ԱՆ-ը հորդորում է մանկապարտեզների և հանրակրթական դպրոցների պատասախանոտւներին. հնարավորինս բացառել հիվանդ երեխաների մուտքը դպրոց և մանկապարտեզ՝ սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխելու և բարդություններից խուսափելու համար: Որպես կանխարգելիչ միջոցառում՝ մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում իրականացվում է կանխարգելիչ ֆիլտր: Կապանի համար 7 նախակրթարանում ևս հետևում են կոչերին: 16 բացակա ունեն, որոշ երեխաների մուտքից հետ են տվել, ծնողին էլ բացատրել:

ԱՆ-ի հորդորներին հետևում և պետք է հետևեն նաև հանրակրթական դպրոցները: Կապանի համար 3 միջնակարգ դպրոցում օրինակ տարրական դասարանների երեխաների ծնողների մուտքն արգելված է: Պատճառը սուր շնչառական վարակն է: Առողջ աշակերտին չվարակելու համար ձգտում են դպրոցի ելումուտը պակասեցնել: « Ի տարբերություն հանրապետության մյուս վայրերի, մարզկենտրոնի ուսումնական հաստատություններում պատկերը մտահոգիչ չէ, վարակը համատարած չէ, բացակաների թիվը՝ ոչ մեծ» ,- նշում են պատասխանատուները:

Հակաբիոտիկների օգտագործումը ոչ միայն առանց բժշկին դիմելու խորհուրդ չի տրվում,այլ դեկտեմբրից ընդհանրապես կարգելվի առանց դեղատոմսի վաճառքը : Ինքնաբուժությամբ չզբաղվելու հորդորներին ոչ բոլորն են հետևում:

Մանկական բաժանմունք դիմողներին փորձում են արագորեն բուժել՝հետագա բարդություններից խուսափելու համար: “Ծանր հիվանդներ չունենք”,-ասում է մանկաբույժ Արարատ Հարությունյանը: Աղիքային խանգարում, ջերմություն, հազ. գանգատները սրանք են՝ կախված տարիքից:

«Կապանի 12 նախակրթարաններ հաճախող 1480 երեխաներից բացակայել է մոտ 300-ը, թվերը սովորականին մոտ են» ,-նշում են քաղաքապետարանում:
ԱՆ-ի կողմից իրականացվող ֆիլտրի արդյունքում պարզվել է՝ միայն նոյեմբերի 21-ին հանրապետությունում հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել: Սրանք առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներն են:
Հերմինե Միքայելյան