Շաքարախտը հիվանդություն չէ, այլ՝ կենսակերպ

Spread the love


«Անկողին, վերելակ, ավտոմեքենա, աթոռ և նորից հակառակը:Մեր կյանքը վերածվել է անիվի:Չենք քայլում «
ԿԲԿ-ի պոլիկլինիկայի ներզատաբան Օլյա Ալեքսանյանը շաքարային դիաբետի առաջացման պատճառներից է մատնանշում: Ֆիզիկական շարժումների պասիվությունից խանգարվում է ենթաստամքոսային գեղձի աշխատանքը և հանգեցնում շաքարային դիաբետի: Սա ևս երիատասարդացող հիվանդությունների շարքին է դասվում: Չնայած մասնագետների խոսքով՝այն հիվանդություն չի համարվում:

Շաքարային դիաբետը արյան մեջ գլյուկոզայի կայուն բարձրացումն է:Շաքարախտի 2 տեսակ է լինում: Առավել տարածվածը 2-րդն է.նշանակություն ունեն ժառանգականության, շատակերության, գիրության, ֆիզիկական պասիվության, երբեմն էլ սրթրեսի գործոնները: Առավել տարածված է մեծահասկաների շրջանում:

«Մեծ նշանակություն ունի սնունդը:Չի կարելի սնվել ինչ պատահեց և որտեղ պատահեց սկզբունքով.արագ սնունդի մեջ ավելացվեծ են ախորժակաբեր հավելումներ: Դրանք նպաստում են շաքարախտի առաջացմանը»,-նշում է ներզատաբանը : Սրտամկանի ինֆարկտն ու ինսուլտները բավական հաճախ են հանդիպում դիաբետիկների դեպքում:

Շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է:Սա վերաբերում է ամբողջ աշխարհին: Կապանը ևս բացառություն չէ: Նախորդ տարի 1100 էր, իսկ վերջին 11 ամիսների թիվը 90-ով ավելի: «Շաքարային դիաբեդով մեկ հիվանդի հետևում 6 չհայտանբերված դեպք է թաքնված»,-նշում է Օլյա Ալեքսանյանը: Նրանց մեծ մասը սկզբում չի համակեպվում հիվանդության առկայության հետ: Թյուր կարծիք է նաև ,թե շաքարախտով հիվանդ կինը չի կարող երեխաներ ունենալ:

Շաքարային դիաբետն աշխարհում ամենից տարածված հիվանդությունների շարքում է: Գրավում է երրորդ տեղը սրտանոթային հիվանդություններից և ուռուցքներից հետո: Երկրագնդում արդեն 280 մլն-ից ավելի գրանցված հիվանդ կա, 1991թ-ից նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Առաջարկը դիաբետի դեմ պայքարի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն էր: Ինչու հենց այդ օրը
1922 թվականին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանթինգը պատմության մեջ առաջին անգամ ներարկելով ինսուլին` փրկեց 14-ամյա պատանու կյանք: Նոյեմբերի 14-ն ընտրվել է ի պատիվ Ֆ.Բանթինգի ծննդյան օրվա: