Ավագանու անդամների վերջին նիստը

Spread the love

Ավագանու անդամների վերջին նիստը

Կապանի համայնքի ավագանու արդեն նախկին անդամները այդպես էլ ոչ մի անգամ չներկայացան ամբողջական կազմով՝15 հոգով: Անգամ վերջին նիստը առիթ չդարձավ մեկ մարդու պես մասնակցելու քննարկմանը: Մշտական 8-ի փոխարեն այս անգամ 10-նն էին ներկայացել: Ավագանու նոր կազմը լիազորությունները կստանձնի նոյեմբերի 13-ից: Ավագանու անդամների նախկին անդամներից 7-ը վերընտրվել են: Համայանքի ղեկավարը նախքան օրակարգին անցնելը գնահատեց համատեղ աշխատանքը՝շնորհակալագրեր հանձնելով չվերընտրված 8 անդամներին:

Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Իվետա Թադևոսյանի զեկույցը վերաբերում էր նախորդ տարվա դեկտեմբերին կայացրած որոշման մեջ փոփոխություններ կատարելուն:
Խոսքը վերաբերում էր Ռաֆայել Մինասյան փողոցի համար 14 շենքի հարևանությամբ գտնվող լքված տարածքը հանգստի գոտու վերածելուն:” Մրցույթ հայտարարել, ձեռք բերել շինանյութ և կոմունալ ծառայության հետ համատեղ կազմակեպել աշխատանքները”,-պարզաբանեց Աշոտ Հայրապետյանը: Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանը ընդգրկել ակումբագրադարանային միավորման կազմում և կառույցի նոր տնօրեն նշանակել թանգարանի նախկին տնօրեն Արմեն Գևորգյանին: Կապանի համար 2 երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարին նշանակել տնօրեն, այդ թվում Դ.Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն նշանակել Ջանիկ Գրիգորյանին: Ավագանին միաձայն հաստատեց այս որոշումները: Օրակարգային 17 հարցերից մի քանիսը վերաբերում էին համայնքի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների հաստիքների կրճատմանը: Աշոտ Հայրապետյանը ընդգծեց՝20 տոկոս կրճատումը չի ազդի կառույցների աշխատանքի որակի վրա:

Հարցին, թե ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում համայնքի ղեկավարը այս կամ այն աշխատակցի փոփոխություն կատարելիս, Աշոտ Հայրապետյանը պատասխանեց:
» Ունենալ որակյալ կադրեր, ճիշտ աշխատակազմ՝պաշոտնի անձնագրին համապատասխան որակումներ ունեցող մարդիկ:Սա է մեր մոտեցումը: «
«Եթե անգամ ավագանու անդամներից ոմանք լիովին չեն տիրապետում ՏԻՄ օրենքներին ,քաղաքապետարանի վարած քաղաքականությանը, դեռևս չի նշանակում ,որ նրանք դերակատարում չեն ունեցել»,-խոսելով ավագանու նախկին անդամների մասին,- նշեց Աշոտ Հայրապետյանը :

Օրակարգային հարցերը վերաբերում էին նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողերի,գույքի օտարմանը, վերադարձմանը և քաղաքի հատակագծում փոփոխություններ կատարելուն: