Կապանի թիվ 3 միջն. դպրոցի տնօրեն է ընտրվել Արթուր Մնացականյանը

Spread the love
Կապանի թիվ 3 միջն. դպրոցի տնօրեն է ընտրվել Արթուր Մնացականյանը

Ամիսներ է արդեն Կապանի համար 3 միջնակարգ դպրոցի նոր տնօրենի շուրջ խոսկացությունները չեն դադարում: Նախկին տնօրեն Էդիկ Բեգլարյանի կենսաթոշակի տարիքը լրացել էր և պաշտոնը թափուր էր մնացել: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանի հետ նախորդ հարցազրույցում պարզվել էր համար 3 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնի համար արդեն մեկ անգամ մրցույթ է անցկացվել,սակայն առանց օրենքի պահանջը կատարելու. մրցույթի մասին նախապես հայտարարություն չէր տրվել : Թեկնածուները 2-ն էին՝ տնօրենի ներկայիս պաշտոնակատր Արթուր Մնացականյանը և համար 3 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Մարինե Ղազարյանը: Տնօրենի պաշտոնի համար նոր քննության օր սահմանվեց՝ նախապես տրված հայտարարության համաձայն հոկ. 27-ին:

Սակայն այն հետաձգվեց մինչև նոյեմբերի 2-ը: Պատճառը ԿԳ նախարարության ներկայացուցչի բացակայությունն էր: Տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուները այս անգամ 3 են՝ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախկին պետ Նաիրա Ավանեսյանը, դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արթուր Մնացականյանը և պատմության ուսուցչուհի Մարինե Ղազարյանը: Այս անգամ ոչինչ չխանագարեց, մրցույթը կայացավ: Նոր տնօրեն է ընտրվել Արթուր Մնացականյանը. գաղտնի քվեարկությամբ Արթուր Մնացականյանը ստացավ 7 ձայն,Նաիրա Ավանեսյանը՝1 :
Փաստաթղթերը եռօրյա ժամանակում կուղարկվեն նախարարություն,որից հետո արդեն նոր տնօրենը պաշտոնապես կստանձնի իր պարտավորությունները:

Հերմինե Միքայելյան