Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակ կսահմանվի

Spread the love

Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակ կսահմանվի

Ռոբերտ Քրիստափորի Գրիգորյան կամ պարզապես Էջանանցի. մեծ մանկավարժի էությունը հասկանալու համար բավական է ուսումնասիրել գրական անվան նախապատմությունը: Արմատները նույնքան խորն են,ինչքան մտածողությունն էր. ծննդավայր Առաջաձորը գտնվում է Աճանան կամ Էջանան գավառում.այստեղից էլ ինքը իրեն կոչեց Էջանանցի ու մնաց բոլորի սրտերում հենց այս անվամբ:

Հոկտեմբերի 25 լրացավ Ռոբերտ Էջանանցու ծննդյան 70-ամյակը: Սյունիքի միակ մանկավարժի, ով գործուղումով Լեռնաձոր է մեկնել և 51 տարի անընդմեջ աշխատել նույն դպրոցում : Ծննդյան տոնի առթիվ Կապանի պետթատրոնի կազմը մեծարման միջոցառում էր նախաձեռնել: Ներկա էին մարզի ու քաղաքի ղեկավարները, ընտանիքի անդամները, համագյուղացիները, հարազատ կրթօջախի մանկավարժները,աշակերտները և պարզապես նրանք,ովքեր ճանաչում և հիշում էին նրան: 20 րոպե տևողությամբ ֆիլմ ցուցադրվեց, որտեղ Ռոբերտ Գրիգորյանը խոսում է հայրենիքի գազափարից, մանկավարժ ու աշակերտ հարաբերություններից, կինոյից, հայ իրականությունից և Սյունիքից:

Լավ մանկավարժ էր,երեխաների մեծ բարակամ , մտածող , անկեղծ , անսպասելի հումորով, արտիստիկ կերպարով , խորաթափանաց ու զննին հայացքով.շարքը կարելի է շարունակել: Զրուցում էր Էջանանցու ոճով , շարժուձևով և, իհարկե,երբեմն էլ միտքը համեմելով բարբառով: Սյունիքի պատմության գիտակն էր:

Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակ կսահմանվի

Ֆիլմի ավարտից հետո Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկաներից հետաքրքվեց ՝ արդյո՞ք ցուցադրվածը դուր եկավ:
«Գալիք տարի կգործի Սյունիքի զարգացման հիմնադրամը: Կառույցի կողմից Ռոբերտ Էջանանցու անունով կրթաթոշակ կսահմանվի սյունեցի լավագույն ուսանողների համար»,-նշեց Վահե Հակոբյանը:
Նրա շնորհները շատ էին .համակարծիք էին ներկաները: Հեղինակել է 600-ից ավելի հոդվածներ,մենագրություններ եւ այլն:Կապանի, Քաջարանի համայնքների պատվավոր քաղաքացի էր:

Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակ կսահմանվի

Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակ կսահմանվի

Ռոբերտ Էջանանցին արժանացել է մեդալների ՝«Գաուս-200», «Մովսես Խորենացի», «Ակսել Բակունց» և ՀՀԿԳՆ Ոսկե հուշամեդալի: