Կապանի համար 3 միջն.դպրոցի տնօրենի մրցույթը հետաձգվեց

Spread the love
Կապանի համար 3 միջն.դպրոցի տնօրենի մրցույթը հետաձգվեց

Նախապես տրված հայտարարության համաձայն Կապանի համար 3 միջնակարգ դպրոցում հոկտեմբերի 27 պետք է տեղի ունենար տնօրենի ընտրության մրցույթը: Սակայն այն հետաձգվեց և տեղի կունենա, ինչպես նախատեսված է օրենքով , 5 օր անց՝ նոյեմբերի 2-ին: Հետաձգման պատճառը ԿԳ նախարարության ներկայացուցչի բացակայությունն էր: Տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուները 3 են՝ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախկին պետ Նաիրա Ավանեսյանը, դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արթուր Մնացականյանը և պատմության ուսուցչուհի Մարինե Ղազարյանը:

Հերմինե Միքայելյան